ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հռոմի պապը «միջուկային մղձավանջի» դադարեցման կոչ է արել

EADaily

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը միացել է Կոլիզեյում այլ կրոնական առաջնորդներին, որպեսզի խաղաղության եւ «միջուկային մղձավանջի» դադարեցման կոչ անի, քանի որ ուժեղանում են մտավախությունները, որ Ուկրաինայում պատերազմը միջուկային զենքի օգտագործման կարող է հանգեցնել, հայտնում է NEWS.am-ը:

Հին հռոմեական արենայում տեղի ունեցած արարողությունը եզրափակել է ամբողջ աշխարհում խաղաղության աջակցությանը նվիրված համաժողովը: Վատիկանի հետ սերտ կապեր ունեցող կաթոլիկ բարեգործական Սանտ Էգիդիո համայնքը եռօրյա միջոցառում է կազմակերպել Իտալիայի մայրաքաղաքում։

Պապը նշել է, որ ուղիղ 60 տարի առաջ՝ ամերիկա-ռուսական կուբայական հրթիռային ճգնաժամի ժամանակ, Հռոմի պապ Հովհաննես 23-րդը կառավարության ղեկավարներին կոչ է արել փրկել աշխարհը միջուկային աղետից։

«Վաթսուն տարի անց այս խոսքերը առաջվա պես տպավորում են մեզ իրենց արդիականությամբ,- ասել է Ֆրանցիսկոսը,- Ես դրանք դարձնում եմ իմը: Այսօր աշխարհը կոպտորեն խաթարված եւ ոտնահարված է, եւ դա Եվրոպայում, այն նույն մայրցամաքում, որը անցյալ դարում երկու համաշխարհային պատերազմների սարսափներ է ապրել:

«Այսօր, ըստ էության, ծագել է ուղղակի սպառնալիք, ինչից մենք վախենում էինք եւ հույս ունեինք, որ այլեւս երբեք չենք լսի միջուկային զենքի կիրառման մասին, որը նույնիսկ Հիրոսիմայից եւ Նագասակիից հետո շարունակել են սխալմամբ արտադրել ու փորձարկել»,- ասել է Հռոմի պապը՝ նկատի ունենալով ԱՄՆ միջուկային ներուժը։

Նա ասել է, որ չնայած այսօր աշխարհի շատ մասերում տեղի ունեցող պատերազմներին, «խաղաղության կոչը հնարավոր չէ ճնշել։ «Դա ելնում է մայրերի սրտերից, այն խորապես դրոշմված է փախստականների, տեղահանված ընտանիքների, վիրավորների ու մահացողների դեմքերին»,- նշել է նա:

Արարողությունն ավարտվել է Հռոմի պապի եւ այլ կրոնական առաջնորդների կողմից խաղաղության կոչի բարձրաձայն ընթերցմամբ: Ֆրանցիսկոսը եւ ներկա կրոնական ներկայացուցիչները ստորագրել են փաստաթուղթը։ «Քանի դեռ ուշ չէ, թող ակտիվանան բանակցությունները, որոնք կարող են հանգեցնել արդար լուծումների՝ կայուն եւ ամուր խաղաղության համար»,- ասվում է կոչում։

«Խաղաղությունը սուրբ է: Մարդկությունը պետք է վերջ դնի պատերազմներին, այլապես պատերազմը վերջ կդնի մարդկությանը»,- ասվում է դրանում: Ուղերձում աշխարհին կոչ է արվում «ազատվել միջուկային մղձավանջից»՝ հանուն ապագա սերունդների։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: