ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվան Երևանից պարզաբանում է պահանջել Զատուլինի` ՀՀ մուտք գործելն արգելելու վերաբերյալ

ՌԴ-ն դիվանագիտական ուղիներով դիմել է Երևանին` Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի Հայաստան մուտք գործելու արգելքը հաստատելու և պարզաբանելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

Հայտնել էինք, որ հոկտեմբերի 25-ին Կոնստանտին Զատուլինը նամակ էր ստացել ՀՀ ԱԺ–ից, որով նրան տեղեկացրել էին, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է։
Անդրադառնալով պատճառին` Զախարովան ընդգծել է` այդ հարցով պետք է դիմել համապատասխան երկրին։
«Մենք նմանատիպ հայտարարությունները կամ հաղորդագրություններն ընդունել ենք տարակուսանքով։ Դիվանագիտական ուղիներով անհապաղ դիմել ենք այդ հարցի վերաբերյալ հաստատման և պարզաբանումների համար։ Հաստատման դեպքում այդ քայլը կդիտարկենք որպես ոչ բարեկամական և դաշնակցային հարաբերություններին անհամապատասխան քայլ։ Արձագանքը կհետևի պաշտոնական հաստատումը ստանալուց հետո: Նրանք (Զատուլինը և Սիմոնյանը) մշտապես կողմ են արտահայտվում դաշնակցային կապերի ամրապնդմանը։ Նրանք հասարակական գործիչներ են։ Չէի ցանկանա, որ այսօր արհեստական առիթներ ստեղծվեն, երբ Արևմուտքը փորձում է սեպ խրել մեր և մեր դաշնակիցների միջև»,– ասել է Զախարովան։
Նշենք, որ Զատուլինը պետք է հոկտեմբերի 28-ին Հայաստան գար` մասնակցելու իր հիմնադրած «Լազարևյան ակումբի» նիստին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    27°  17° 
    02.05.2024
    17°  14° 
    03.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: