Շոտլանդացի պատգամավորը ներկայացրել է, թե ինչպես են ադրբեջանցիները հայ կին զինվորի աչքերը հանել ու խոռոչներում քարեր տեղադրել

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը Telegraph և Economist պարբերականներում հոդված է հրապարակել, որտեղ մեջբերել է ադրբեջանցի զինվորների կողմից իրականացված վայրագությունները՝ ներկայացված Շոտլանդական ազգային կուսակցության ներկայացուցչի կողմից:
«Կարող է արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև լինել արդարացի խաղաղություն» վերտառությամբ հոդվածի հայերեն թարգմանությունն Արմենպրես-ը ներկայացնում է ամբողջությամբ:
«Սեպտեմբերի 22-ին Շոտլանդական ազգային կուսակցության անդամ Քրիս Լոն, ելույթ ունենալով ՄԹ Համայնքների պալատում, ներկայացրեց մի սարսափելի պատմություն գլխատված տարեց տղամարդու և կին զինվորի մասին, որի աչքերը հանվել էին ու փոխարենը քարեր էին տեղադրվել:
Զոհերը, որոնց նա նկարագրեց, չհրահրված ռազմական ագրեսիայի ժամանակ ադրբեջանցիների կողմից սպանված հայերն էին: Ադրբեջանական ագրեսիայի ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել:
Հայաստանի տարածքի խորքում հարվածի են ենթարկվել նաև կարևոր նշանակության ենթակառուցվածքներ, դպրոցներ ու հիվանդանոցներ: Իհայտ են եկել վայրագությունների ավելի շատ ապացույցներ, այդ թվում՝ հայ զինվորների արտադատական սպանության տեսանյութը:
Այս գործողությունները արտացոլանքն են Սիրիայում Դաեշ-ի գործողությունների, որի շուրջ միջազգային դատապարտման ալիքն արագ և աներկբա կերպով հանգեցրել է պատերազմական հանցագործությունների հետաքննության կոչերին:
Եվ, այնուամենայնիվ, Ադրբեջանը խաղաղության մասին է խոսում: Բայց ինչպիսի՞ խաղաղության են նրանք ձգտում: Այս վերջին ագրեսիան արդեն խոսում է օրինաչափության մասին:
2021 թվականին Ադրբեջանը զավթեց Հայաստանի ինքնիշխան տարածքի 42 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ 2022 թ․ հարձակումից ի վեր այդ ցուցանիշը գրեթե եռապատկվել է: Ադրբեջանի ավտորիտար ղեկավարը գովերգեց նոր հողերի զավթումը և վերահաստատեց իր զավթողական ընկալումը Հայաստանի նկատմամբ՝ կրկնելով, որ «ոչ-ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել նրան» իր հավակնություններին հասնելու հարցում:
Պատերազմը դադարեցնելուց երկու տարի անց Ադրբեջանը դեռևս պատանդառության մեջ է պահում տասնյակ հայ ռազմագերիների: Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է ջնջել հայկական արձանագրությունները կրոնական սրբավայրերից, որոնք գրավել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պատերազմում ։
Ուկրաինայում տեղի ունեցած ողբերգությունն օգտակար շեղում էր Ադրբեջանի համար: Այնուհանդերձ, սա նաև դաս է, որին մենք բոլորս պետք է ուշադրություն դարձնենք: Անհրաժեշտ է զգոնություն ցուցաբերել հետագա ռազմական էսկալացիայի դեմ և ընդունել, որ արդեն իսկ սահմանվել է համապարփակ խաղաղության հասնելու հստակ ուղի: 2020 թվականին՝ պատերազմի ավարտից ի վեր, Հայաստանի կառավարությունը որդեգրել է «խաղաղության օրգակարգը»՝ հանձնառու լինելով Հարավային Կովկասում բացել խաղաղ զարգացման դարաշրջան:
Անցած ամիս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր ելույթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ նշեց, որ յուրաքանչյուր պետության միջազգայնորեն ճանաչված սահմանների փոխադարձ ճանաչումը «կնշանակի, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել», բայց նաև զգուշացրեց, որ առանց այդ ճանաչման դա կլինի «ուրվական-համաձայնագիր», որով Ադրբեջանը կարող է չարաշահել սահմանների սահմանազատման գործընթացը՝ նոր տարածքային հավակնությունների և օկուպացիայի համար: Ավելին, վարչապետը վերահաստատել է, որ Հայաստանի ճանապարհային ցանցը կբացվի Ադրբեջանի համար, որպեսզի վերջինս կապ հաստատի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, սակայն այն չի դառնա արտատարածքային միջանցք՝ «որպես պատրվակ Հայաստանի դեմ նոր ագրեսիայի համար»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր չէ լուծել ուժով: Գոյություն ունեցող միջազգային մեխանիզմների ներքո Ադրբեջանը պետք է ուղիղ բանակցությունների մեջ մտնի այնտեղի իշխանությունների հետ, որպեսզի լուծի վերջնական կարգավիճակի, անվտանգության, մարդու իրավունքների հետ կապված խնդիրները:
Առկա է նաև որոշ զգուշավոր լավատեսություն։ Հոկտեմբերի սկզբին ԵՄ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ վարչապետ Փաշինյանը Պրահայում հանդիպեց նախագահ Ալիևին, որտեղ պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ, մի քայլ, որի մասին մեր Կառավարությունը բազմիցս կոչ է արել:
Հայաստանը ողջունում է այս վճռական պահին մեր տարածաշրջանի նկատմամբ դրսևորված ուշադրությունը։ Մենք փոքր, բայց կենսունակ ժողովրդավարություն ունեցող երկիր ենք և ոչ մի սպառնալիք չենք ներկայացնում մեր հարևաններից որևէ մեկի համար։ Մենք ունենք անկախ մամուլ: Մեր Կառավարությունը չորս տարվա ընթացքում երկու ազատ ընտրությունների միջով է անցել։ Freedom House-ը գտնում է, որ այդ անկախ լրատվամիջոցները «ապահովում են բազմաշերտ տեղեկություններ, որոնք մարտահրավեր են նետում պետական հեռարձակողների տեսակետներին»: ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները գործում են ազատորեն: Ի հակադրություն, ըստ Human Rights Watch-ի, Ադրբեջանում քննադատական լրագրության և ընդդիմադիր քաղաքական գործունեության տարածքը «գործնականում մարվել է»:
Անցած ամիս ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Երևան այցելության ժամանակ ասել է. «Ամերիկան հանձնառու է Հայաստանի անվտանգությանը, ժողովրդավարությանը և կանգնած է Հայաստանի կողքին այս դժվարին ժամանակներում»: Խոսնակը նաև նշել է նախագահ Բայդենի՝ ՀՀ-ին ուղղված հրավերի մասին՝ մասնակցելու իր առաջին Ժողովրդավարության գագաթաժողովին: Նա նաև նշեց, որ «ժողովրդավարությունը պատահական չի լինում և մենք պետք է պաշտպանենք այն»:
Հայաստանը պատրաստ է փոխզիջումների, այն է՝ ճանապարհ հարթել հարևան երկրների հետ իրական և երկարատև խաղաղության համար: Նրա տարածքային ամբողջականությունը չի կարող ենթակա լինել առևտրի, և Ադրբեջանի ուժերը պետք է հեռանան այն տարածքներից, որոնք զբաղեցնում են 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր: Ուկրաինայի պատերազմը և էներգետիկ ճգնաժամը բավարար չեն լինի քողարկելու Ադրբեջանի հետագա ագրեսիան: Միայն կառուցողական ներգրավումը, քաղաքական կամքն ու փոխադարձ զիջումները կհանգեցնեն խաղաղության՝ երկու երկրների համար»,- նշված է դեսպանի հոդվածում:
-
16:01
Իրանում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
-
15:29
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին
-
15:19
Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով տեղի է ունենում միայն քաղաքացիական անձանց և հումանիտար բեռների տեղափոխություն. ՆԳՆ
-
14:37
Սպիտակ տանը Ադրբեջանին ու Հայաստանին լարվածությունը թուլացնելու կոչ են արել
-
14:26
Իրանը իր ողջ պոտենցիալը կօգտագործի տարածաշրջանի խնդիրները երկխոսությամբ լուծելու համար
-
14:09
Վարչապետին ներկայացվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի 2022թ. կատարողականը
-
14:00
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակելու աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությանը. Պատել
-
13:09
Ադրբեջանը կրակել է գյուղաշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
-
12:34
ՀՀ–ում կարգելվի արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը. ԱԺ–ն ընդունեց նախագիծը
-
12:21
Ադրբեջանի՝ Հաագայի դատարանի որոշումը չկատարելն ի ցույց է դնում միջազգային պարտավորությոան հանդեպ վերջինիս արհամարհանքը. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուց
-
12:15
ԵԱ. Լիլիթ Մկրտչյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին
-
11:54
Միրզոյան-Լավրով հանդիպում. ի՞նչ խնդիր էին լուծում կողմերը
-
11:45
Ինչո՞ւ Ռուսաստանը ուժ չի կիրառում Լաչինի միջանցքը ապաշրջափակելու համար. պատասխանում է Կոնստանտին Զատուլինը
-
11:23
Երկու ռուս զինծառայող թեթև վնասվածքներով դիմել են Գորիսի ԲԿ. Սյունիքի մարզպետարան
-
11:21
Վերսալում կկայանա «Հայոց ոգին» հոգևոր երաժշտության համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին
-
11:02
Հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորված զինծառայողը հայտնաբերվել է․ ՊՆ
-
10:56
Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել․ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը դատապարտել է հարձակումը
-
10:40
Իսրայելի զինված ուժերը հրթիռակոծել են Հալեպի օդանավակայանը
-
10:16
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
-
10:00
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
19:27
Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
Խոնավություն՝ 29%
Քամի՝ 2,57 կմ/ժ