ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԻՆ ջոկատները մարտական հենակետերում ծառայություն են իրականացնելու

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողներից կազմավորվել են ջոկատներ, որոնք պետական սահմանի երկու մարտական հենակետերում իրականացնելու են պահպանության և պաշտպանության գործառույթներ:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, նոյեմբերի 2-ին նախարարության շարահրապարակից վարժական հավաքների է մեկնել Երևանի փրկարարական վարչության անձնակազմից բաղկացած 25 ծառայող:

Վարժական 25-օրյա հավաքներն անցկացվելու են ՊՆ հաստատված պլանի համաձայն N զորամիավորման զորամասերից մեկում: Վերապատրաստումներից հետո ԱԻՆ ջոկատները մեկնելու են հենակետեր և իրականացնելու են 14-օրյա մարտական հերթապահություն:


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 34%
Քամի՝ 1,54 կմ/ժ
16 C°
 
19°  11° 
25.03.2023
21°  11° 
26.03.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: