ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արտակ Բեգլարյանը կշարունակի պետական ծառայությունն Արցախում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն իր ուրախությունն է հայտնել և Արցախի համար մեծ հնարավորություն համարել, որ պետական նախարարի պաշտոնում իրեն առաջիկայում կփոխարինի Ռուբեն Վարդանյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նոյեմբերի 3-ին իր գործունեության ամփոփման շուրջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ Ռուբեն Վարդանյանը՝ որպես պետական նախարար, կպաշտոնավարի տարբեր գործառույթներով ու լիազորություններով ու նպատակներով: «Ես կարծում եմ, որ սա մեծ, լավ հնարավորություն է Արցախի Հանրապետության համար՝ հաշվի առնելով Ռուբեն Վարդանյանի փորձը, կարողությունները: Այս տեսանկյունից ես պատրաստ եմ առավելագույնս աջակցել, որպեսզի պարոն Վարդանյանը պետնախարարի կարգավիճակում արդյունավետ ծառայություն իրականացնի ժողովրդին ու հայրենիքին»,-ասաց Բեգլարյանը՝ համոզմունք հայտնելով, որ Ռուբեն Վարդանյանը, հաջորդ կառավարությունը կշարունակեն արդեն իսկ մեկնարկած համակարգային երկարաժամկետ բարեփոխումները, որոնց շրջանակներում աշխատանք է տարվել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթական, առողջապահական, սոցիալական ռազմավարությունների նախագծերի մշակման, օրենսդրության փոփոխության ուղղությամբ:

Պաշտոնավարումն ավարտող պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է նաև, որ շարունակելու է պետական ծառայությունը, իսկ թե ինչ կարգավիճակով ու գործառույթներով, այդ մասին կհայտարարվի առաջիկա օրերին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: