ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանն՝ աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր

 

Լիվերպուլում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին մեդալն է նվաճել:
Նճույգ թափեր վարժության եզրափակիչում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը 14.733 միավոր է վաստակել և կարիերայում երկրորդ անգամ հռչակվել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Որակավորման փուլում Մերդինյանը վաստակել էր 14.700 միավոր և 5-րդ տեղով էր դուրս եկել եզրափակիչ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը օղակներ վարժությունում մեդալներ չնվաճեցին՝ զբաղեցնելով համապատասխանաբար չորրորդ և վեցերորդ տեղերը:
Ավետիսյանը վաստակեց 14.600 միավոր, իսկ Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը՝ 14.533 միավոր:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը վաղը՝ նոյեմբերի 6-ին, հանդես կգա հենացատկի վարժության եզրափակիչում:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 0 կմ/ժ
    10 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: