ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանում հայտարարել են, որ Շիրազում ահաբեկչության կազմակերպիչն Ադրբեջանի քաղաքացի է

Շիրազ քաղաքի Շահ Չըրաղ դամբարանում ահաբեկչական գործողությունը կազմակերպել Է Ադրբեջանի քաղաքացի: Նոյեմբերի 7-ին այս հայտարարությամբ հանդես Է եկել Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Երկրի ներսում ահաբեկչական բջջի գլխավոր կազմակերպիչը և համակարգողն Ադրեջանի քաղաքացի Է, որը, ժամանելով Թեհրան, անմիջապես կապվել Է Աֆղանստանում ԻՊ («Իսլամական պետություն») խմբավորման ներկայացուցիչների հետ և նրանց տեղեկացրել, որ գտնվում Է Իրանում: Մզկիթում ահաբեկչական գործողությունը կազմակերպած խմբի կազմի մեջ Էին մտնում նաև Աֆղանստանի և Տաջիկստանի քաղաքացիներ»,- գերատեսչության հայտարարությունը հաղորդում Է «Թասնիմ» գործակալությունը:

Հետախուզության նախարարության տվյալներով՝ Շահ Չըրաղ դամբարանի վրա հարձակման կազմակերպման մեղսակցության կասկածանքով ձերբակալվել Է 26 մարդ: Նրանք բոլորն Ադրբեջանի, Տաջիկստանի և Աֆղանստանի քաղաքացիներ են:

Հոկտեմբերի 26-ին IRNA գործակալությունը տեղեկացրել Է, որ երեք անհայտ անձինք հրաձգություն են սկսել Շիրազի (Ֆարսի նահանգ) Շահ Չըրաղ դամբարանում: Ավելի ուշ տեղեկատվություն Է ստացվել հարձակվողներից մեկի վիրավորվելու և ձերբակալվելու մասին: Նրան տարել են հիվանդանոց, որտեղ մահացել Է: Վերջին տվյալների համաձայն՝ գրոհի զոհ Է դարձել 15 մարդ, 27-ը վիրավորվել Է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    13.10.2024
       
    14.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: