Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին (COP27) ընդառաջ հարցազրույց է տվել Middle East լրատվական գործակալությանը:
Հարցազրույցի ընթացքում նախագահը մասնավորապես անդրադարձել է համաժողովի շրջանակում Եգիպտոսի կողմից նախագահությանը, կլիմայական խնդիրների լուծումներին, այդ համատեքստում Հայաստանի սահմանած առաջնահերթություններին, համաժողովից ակնկալիքներին, ինչպես նաև հայ-եգիպտական հարաբերություններին:
«Համաժողովի նախագահող կողմ լինելով՝ Եգիպտոսը հնարավորություն ունի զարգացած և զարգացող երկրներին միավորել ընդհանուր շահերի շուրջ՝ ստեղծելով առավել բարենպաստ մթնոլորտ հիմնական մարտահրավերները լուծելու համար: Համաժողովը հնարավորություն է ամբողջ աշխարհի համար գնահատել վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած կլիմայական իրադարձությունները և սերտ համագործակցել՝ հաղթահարելու կլիմայական ճգնաժամը՝ հաշվի առնելով երկրների միջև տարբերակվող ազգային պայմանները և հնարավորությունները։ Համաժողովը նաև հարթակ է խրախուսելու կլիմայական ֆինանսավորումը կանաչ տնտեսական համակարգերի անցման և կլիմայի փոփոխության հարմարվողականության համար, բարձրացնելու զարգացող երկրների իրազեկվածությունը կլիմայական տեխնոլոգիաների վերաբերյալ, ինչպես նաև ավելացնելու գլոբալ կլիմայական հավակնությունները», - ասել է Խաչատուրյանը։
Նախագահը ընդգծել է 27-րդ համաժողովի կարևորությունը նաև այն պատճառով, որ այն կարող է առաջընթաց գրանցել կլիմայի ֆինանսավորման հարցում, մասնավորապես՝ կլիմայի ֆինանսավորման համարժեքությունը և կանխատեսելիությունն առանցքային է Փարիզյան համաձայնագրի նպատակներին հասնելու համար:
Խոսելով միգրացիոն հոսքերի վրա կլիմայի փոփոխության ազդեցության մասին, նախագահը նշել է, որ առավել հաճախակի և տևական դարձած հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները, ինչպիսիք են կարկտահարությունը, վաղ ցրտահարությունը, գարնանային վարարումները, սելավները, սողանքներն ու երաշտը, ամեն տարի իրենց բացասական հետևանքներն են թողնում գյուղատնտեսության վրա և այդ ամենի հանրագումարը նաև իր ազդեցությունն է թողնում միգրացիոն հոսքերի վրա, որոնք ընթանում են ոչ միայն մոտակա բնակավայրերի, այլ նաև մայրցամաքների միջև: Նրա խոսքով՝ ովքեր ապրում են կլիմայապես ավելի հարմար պայմաններով տարածաշրջաններում, հատկապես հյուսիսային տարածաշրջաններում, պետք է տեղավորեն միլիոնավոր միգրանտների՝ միաժամանակ հարմարվելով կլիմայական ճգնաժամի պահանջներին: Նախագահն ընդգծել է, որ ռազմական բախումներն ու պատերազմական գործողություններն ամենաուղղակի ազդեցությունն են ունենում հողի և օդի աղտոտվածության վրա, անմիջական ազդեցությունն են ունենում գյուղատնտեսական նշանակության ցանկատարածությունների, կանաչապատ տարածքների և անտառների վրա: Ասվածի ամենապարզ և ամենավառ օրինակները ռազմական գործողությունների ընթացքում առաջացող լայնամասշտաբ անտառային հրդեհներն են, արկերի պայթյունից՝ հողի և օդի աղտոտվածության բարձրացումը և այլն:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը միջազգային հանրությանը կոչ է արել համատեղել ջանքերը՝ դիմակայելու նմանօրինակ խնդիրներին, քանի որ տարբեր հակամարտությունների և առավել ևս ռազմական բախումների հետևանքները չափազանց մեծ բացասական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի և բնակլիմայական պայմանների վրա, որն ընդգրկում է հակամարտության գոտիները գերազանցող աշխարհագրական մեծ տարածքներ և, իհարկե, քաղաքացիական բնակչությունը: Նրա խոսքով՝ գլոբալ զանգվածային միգրացիան տեղի է ունենում ոչ միայն կլիմայի աննախադեպ փոփոխության, այլ նաև մարդկային ժողովրդագրության փոփոխության ժամանակ և քանի որ ակնկալվում է, որ աշխարհի բնակչությունը կշարունակի աճել առաջիկա տասնամյակների ընթացքում՝ 2060-ականներին հասնելով շուրջ 10 միլիարդի և բնակչության աճի մեծ մասը գրանցվում է արևադարձային շրջաններում, որոնք ամենաշատն են տուժում կլիմայական փոփոխության ազդեցությունից:
Վահագն Խաչատուրյանը նշել է, որ կլիմայի փոփոխության հարմարվողականության քաղաքականությունը և միջոցառումները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի սոցիալական և տնտեսական զարգացման նպատակներին հասնելու կարողության համար: Կառավարության կողմից 2021 թվականին հաստատված «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը» ուղղորդում է ջանքերը՝ ուղղված ոլորտային և մարզային զարգացման ծրագրերում հարմարվողականության ինտեգրմանը: Ինչպես նաև «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները»:
Հայաստանի կառավարությունը սահմանել է ամբողջ տնտեսության մասշտաբով կլիմայի փոփոխության մեղմման նոր թիրախ․ այն է՝ 2030 թվականին նվազեցնել ջերմոցային գազի արտանետումները 40%-ով 1990 թվականի մակարդակի համեմատ: Հայաստանի ցածր արտանետումների զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը մշակման փուլում է, որի նպատակն է մինչև 2050 թվականը հասնել կլիմայական չեզոքության, որը պայմանավորված է միջազգային ֆինանսական, տեխնոլոգիական և կարողությունների զարգացմանն ուղղված համապատասխան աջակցությամբ:
Անդրադառնալով հայ-եգիպտական հարաբերություններին, նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա և, հետևաբար, դա լավ հիմք է երկու երկրների սերտ և ջերմ հարաբերությունների պահպանման և առավել ամրապնդման համար: Նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ:
-
16:28
Հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում Թուրքիայի և Սիրիայի աղետի գոտիներում
-
16:10
Ադրբեջանի կողմից իր ԶՈՒ-ի ռազմական հանցագործությունները հետաքննելու հայտարարությունը կեղծիք էր. ՀՀ ԱԳՆ-ն՝ ՄԱԿ-ի մանդատակիրների նամակի մասին
-
16:01
Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:52
Մոսկվայում հայտարարել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նախապատրաստելու մասին
-
15:44
ԿԽՄԿ-ի միջնորդությամբ ևս 7 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան
-
15:30
Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
-
15:04
Հայաստանը շահագրգռված է խորացնելու հարաբերությունները Հնդկաստանի հետ. Ալեն Սիմոնյան
-
14:05
Մեքսիկայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթ է ընդունել
-
14:00
Ադրբեջանի ղեկավարության վարած քաղաքականությունը վտանգում է տարածաշրջանի կայունությանն ուղղված մեր ջանքերը. Ալեն Սիմոնյանը՝ Պորտուգալիայի դեսպանին
-
13:41
Հայաստանը մտադիր է ընդլայնել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ միջուկային անվտանգության ոլորտում
-
13:30
Վարչապետն անհանգստացնող է համարում Հայաստանի նահանջը միջազգային հակակոռուպցիոն զեկույցի համաթվում
-
13:19
Արցախում գործող հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվում
-
13:00
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունները եզրափակիչ փուլում են. ՌԴ դեսպան
-
12:26
Դուրս եկե՛ք քաղաքականությունից, դուք սպառել եք ձեր քաղաքական օրակարգը. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը (Տեսանյութ)
-
12:22
Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. Ազգային ժողովը տվեց համաձայնությունը
-
11:47
Amnesty International-ն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է բացել Լաչինի միջանցքն ու վերջ դնել հումանիտար ճգնաժամին
-
11:38
Միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու եղանակը. Փաշինյան
-
11:01
Արցախում մեկնարկել է տնտեսավարողներին միանվագ դրամաշնորհի տրամադրման նպատակով դիմումների ընդունման գործընթացը
-
10:59
Իրավիճակը շատ բարդ է. Ռուբեն Վարդանյանը հարցազրույցներ է տվել իսպանական և իտալական պարբերականներին
-
09:18
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
21:08
ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում
-
10:48
Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
-
17:31
Լծեն-Շամբ և Տաթև-Լծեն ճանապարհահատվածների շինարարությունը մինչև ամառ կավարտվի. Սանոսյան
-
18:08
Հայաստանը ՄԱԿ ԱԽ-ում կշարունակի իր աշխատանքները Լաչինի միջանցքի բացման հարցով․ ՀՀ ԱԳ նախարար
-
18:11
Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների թոփ 20-ում. Numbeo
-
18:30
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաև ID քարտերով. Փաշինյանի ելույթը
-
19:20
«Միքելանջելոն բալետում». հայուհի Ագրիպինա Վագանովան՝ ռուսական բալետի տեսության հիմնադիրը
-
19:23
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին՝ Վախթանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ
-
19:37
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մրցակցության պատանդ դառնա․ ԵՄ ներկայացուցիչ
Խոնավություն՝ 56%
Քամի՝ 0 կմ/ժ