ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վաշինգտոնի եռակողմ հանդիպում. ինչ արդյունքներ ամրագրվեցին (տեսանյութ)

Եռակողմ հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ հանդիպման նպատակն է զարգացնել այն դրական արդյունքները, որոնք արձանագրվել են անցած մեկուկես ամսում` ամերիկյան կողմի նախաձեռնած քննարկումներում: Սակայն, ինչպես կարելի է դատել Վաշինգտոնում կայացած հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունից, կողմերն այս անգամ բովանդակային հարցերում պայմանավորածություններ չեն կարողացել ձեռք բերել. արտգործնախարարներն արձանագրել են, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն և վերահստատել են հոտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները:

Ինչպես հանդիպումից առաջ նշել է ԱՄՆ պետքարտուղարը, ամերիկյան կողմը երկու երկրներից էլ տեսնում է իրական ու համարձակ քայլեր` անցյալը ետևում թողնելու և դեպի կայուն խաղաղության գնալու ուղղությամբ: Բլինքենը չի հստակեցրել, թե որոնք են այդ քայլերը, սակայն փաստ է, որ Ադրբեջանը թե՛ հայ-ադրբեջանական, թե՛ Արցախի հետ սահմանին պարբերաբար դիմում է սադրանքների՝ այդ թվում թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Հայաստանի սուվերեն տարածքում, իսկ գերիների խնդիրը շարունակում է մնալ չլուծված:

Մանրամասները տեսանյութում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: