ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հռոմի Պապի հետ և նրան նվիրել իր մարզաշապիկը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ և նրան նվիրել իր մարզաշապիկը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Vatican News-ը։

Նշվում է, որ «Խաղում ենք հանուն խաղաղության» խորագիրը կրող ֆուտբոլային հանդիպում է անցկացվել Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում, որին մասնակցել են բազմաթիվ անվանի ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանը։ Մրցաշարը կազմակերպվում է արդեն երրորդ անգամ քահանայապետական Scholas Occurrentes հիմնադրամի կողմից։ Խաղից առաջ Հռոմի Պապն ընդունել է ֆուտբոլիստներին, մրցույթի կազմակերպիչներին և նրանց ընտանիքներին։

Նշվում է, որ խաղին մասնակցել են ֆուտբոլային աշխարհում հայտնի անուններ։ «Խաղում ենք հանուն խաղաղության» խորագրով մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2014 թվականի սեպտեմբերի 1-ին, երկրորդ անգամ՝ 2016 թվականի հոկտեմբերի 12-ին։

Այս անգամ այն յուրահատուկ հարգանքի տուրք է երջանկահիշատակ ֆուտբոլային լեգենդ Դիեգո Մարադոնայի հիշատակին, ով եղել է «Հանուն խաղաղության» մրցույթի կազմակերպման համակիրներից ու ջատագովներից մեկը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: