ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն ունեն.ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն ամուր խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն ՝ լուծելով հաամարտությունը, որը սկսվել է Խորհրդային Միության փլուզման ժամանակ և շարունակվել ավելի քան 30 տարի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  վկայակոչելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կայքը, այս մասին Դոնֆրիդն ասել է հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ:

«Եղել են խնդիրներ, ինչպիսիք են ռազմական գործողությունները, որոնք բռնկվեցին սեպտեմբերի 13-14-ին: Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, մենք անմիջապես ներգրավվեցինք, որպեսզի կանգնեցնենք ռազմական բախումները: Այս բախումները մեզ հիշեցրեցին իրավիճակի փխրունության և համապարփակ ամուր խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին: Պետքարտուղար Բլինքենը կարևոր դեր ունեցավ երկխոսության հաստատման հարցում: Նա երկու երկրների արտաքին գործեր նախարարների հանդիպումներ հյուրընկալեց սեպտեմբերի 7-ին և նոյեմբերի 7-ին, ինչպես նաև հոկտեմբերի 4-ին հեռախոսազրույցներ ունեցավ երկու նախարարների հետ:  Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում հանդիպեց երկու երկրների իր գործընկերների հետ՝ ի ցույց դնելով ողջ վարչակազմի հավատարմությունը խաղաղության հաստատմանը: Հիմնականում մեր միջնորդությամբ Ադրբեջանը հոկտեմբերի 4-ին ազատ արձակեց 17 հայ ռազմագերիների, որոնք գերեվարվել էին սեպտեմբերյան մարտերի ժամանակ: Այսպիսի քայլերն օգնում են երկու կողմերի միջև վստահություն կառուցելու հարցում, և մենք օգտագործում ենք ցանկացած հնարավորություն՝ Ադրբեջանին կոչ անելու ազատ արձակել մնացած պահվող անձանց: Մենք շարունակում ենք խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին պահպանել բանակցությունների թափը, և մենք սա անում ենք ԵՄ-ի և այլ գործընկերների հետ սերտ համակարգմամբ»,- ասել է Դոնֆրիդը:

Նա հավելել է, որ այս կոնտեքստում դրական են գնահատում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությունը և կողմերին հասկացնել են տվել, որ ցանկանում են օգտակար լինել:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: