Ամեն ինչ կախված է Բաքվի վարքագծից. ՔՊ քարտուղար

2023 թ. պետական բյուջեի նախագիծն իր ծավալով Հայաստանի պատմության մեջ ամենամեծն է, որի ծախսային մասը կազմում է մոտ 2,6 տրիլիոն դրամ կամ ավելի քան 6,5 մլրդ դոլար: Նախորդ տարվա պետական բյուջեի ծախսային մասի համեմատ շուրջ 19 տոկոսով ավելացել է 2023 թ. ծախսային հատվածը, որի հաշվին կարողացել ենք մոտ 50 տոկոսով ավելացնել պաշտպանությանն ուղղված ծախսերը: 12 տոկոսով էլ ավելացվել են սոցիալական ծախսերը. 2023 թ. հուլիս ամսից կբարձրանա կենսաթոշակների չափը: 2023 թ. միջին կենսաթոշակը մոտավորապես 44.500 դրամից կբարձրանա՝ կազմելով ավելի քան 50.000 դրամ: Հունվարի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը 68.000 դրամից կդառնա 75.000 դրամ: Այս մասին նոյեմբերի 17-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Կարևորելով մարդկային կապիտալի և տնտեսական զարգացմանն ուղղվող ֆինանսական միջոցների ավելացումը՝ Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ եկող տարի Սյունիքի մարզում կմեկնարկեն Հյուսիս- հարավ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները: Այս տարի կավարտվեն շուրջ 100 դպրոցի և մանկապարտեզների շինարարական աշխատանքները, իսկ 2023 թ.՝ ևս շուրջ 100-ինը:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած խաղաղության շրջանակային պայմանագրի ստորագրմանը վերաբերող հարցին: Ըստ Արթուր Հովհաննիսյանի՝ պետք է հասցեագրվեն բոլոր խնդիրները: «Ադրբեջանական կողմը պարբերաբար ապակառուցողական քաղաքականության հետևանքով վիժեցնում է մի շարք գործընթացներ: Խոսքն ընդհանուր կարմիր գծերը ֆիքսելու, խնդիրները հասցեագրելու մասին է, ինչի հիմքի վրա նոր կկարողանանք առաջ շարժվել: Սա առաջարկ է, որ հնչել է մեր կողմից, և պետք է հասկանանք, թե բանակցային գործընթացում ինչ զարգացումներ կլինեն, և ըստ այդմ՝ առաջ կշարժվենք: Կարմիր գծերը, ըստ էության, ֆիքսված են. 29.800 քառգ կմ սուվերեն տարածքը մեզ համար կարմիր գիծ է, ինչն ինքնին նշանակում է, որ ՀՀ սուվերեն տարածքում այս պահին գտնվող ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ելման դիրքեր: Հասցեագրելով խնդիրները, փորձելով հնարավորինս ճկուն լինել բանակցային գործընթացում՝ պետք է առաջ շարժվել, բնականաբար ակնկալելով մեր միջազգային գործընկերների աջակցությունը՝ նվազեցնելու սահմաններին, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում էսկալացիայի ռիսկը: Հետագա զարգացումների մասին թե՛ ԱԳ նախարարությունը, թե՛ Անվտանգության խորհուրդը, թե՛ վարչապետը հնարավորինս դետալային փորձում են ներկայացնել»,-նշել է Արթուր Հովհաննիսյանը:
Խոսելով մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին՝ խմբակցության քարտուղարն ընդգծել է, որ որևէ մեկը չի կարող ասել, թե որքանով է դա հնարավոր, որովհետև այն մեծապես կախված է Ադրբեջանից: «ՀՀ-ն տրամադրված է մինչև տարեվերջ ստորագրել, իսկ հնարավորությունները մեծացնելու համար մեր դիվանագիտական կորպուսն անում է ամեն ինչ»,-ասել է Արթուր Հովհաննիսյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր միջազգային գործընկերներին հայ-ադրբեջանական բանակցություններում աջակցության և հարթակ ստեղծելու առաջարկների համար: Պատգամավորը հավելել է, որ ընթացքը ցույց կտա, թե որ հարթակում, ինչ ձևաչափով, ինչ ժամկետներում և բովանդակությամբ կստորագրվի պայմանագիրը:
-
01:06
Վերսալի պալատի արքայական մատուռում տեղի կունենա համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին
-
00:11
Չինաստանի ծրագիրը կարող է ընդունվել որպես հակամարտության լուծման հիմք. Պուտին
-
23:36
Ռուսաստանը պիտի վերադարձնի Կ. Պոլիսը. Սեմյոն Բաղդասարով
-
23:15
Զելենսկին Չինաստանից պատասխան չի ստացել Կիևի՝ «խաղաղության ծրագրին» միանալու առաջարկին
-
23:00
Աֆղանստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
-
22:02
Ադրբեջանը հերքում է հայ զինվորականի գերեվարման մասին տեղեկատվությունը
-
21:46
Մոսկվան կարձագանքի, քանի որ Արևմուտքը սկսում է միջուկային բաղադրիչով զենք կիրառել. Պուտին
-
21:19
Կայուն խաղաղության հասնելու միակ միջոցն ուղիղ բանակցություններն են. Բլինքեն
-
20:49
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի ատենապետ Հարություն Սիմոնյանին
-
20:07
ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է
-
20:01
Վարչապետն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությանը
-
19:22
Ադրբեջանը վարում է Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականություն․ Արցախի ԱԳՆ
-
18:04
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, ոստիկանության ծառայողների սպանությունը հրամայական են դարձնում ԼՂ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. ԱԳ նախարարի տեղակալ
-
17:39
«Թաթոյան» հիմնադրամն ու Արցախի ՄԻՊ-ը Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստների» մասին պատրաստել են նոր զեկույց
-
17:33
Իրանը եւ Ռուսաստանը շահագրգռված են, որպեսզի Թեհրանը տնտեսական հաբ դառնա. Խանդուզի
-
17:22
ՀՀ-ում քաղաքացուն հնարավոր չի լինի աշխատանքից ազատել՝ կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով. նախագիծ
-
17:05
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա աշխատանքային այցով ժամանելու է Երևան
-
16:58
Մհեր Գրիգորյան ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
-
16:40
Զինծառայողը մոլորվել է ու հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՀՀ ՊՆ
-
16:31
Կար իմիտացիայի և ժամանակ շահելու էլեմենտ. Կ. Բեքարյանը՝ Մոսկվայում ՀԱՊԿ առաքելությանը Արարատ Միրզոյանի անդրադարձի վերաբերյալ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:10
Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
19:27
Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները
Խոնավություն՝ 57%
Քամի՝ 0,51 կմ/ժ