ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իգոր Խովաևը կայցելի Բաքու

© Photo : official site of MFA of RA

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստող ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը կայցելի Բաքու։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի բաժնի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաեւը, փոխանցում է News.am-ը։ 

Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստող ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը վերջերս ծրագրված ուղեւորություն է կատարել Երեւան։

«Դա հնարավորություն է տվել օգտակար քննարկումներ անցկացնել հայ գործընկերների հետ՝ հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ Սոչիում  կայանալիք բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ։ Հաջորդը Իգոր Խովաեւը կայցելի Բաքու»,- ասել է Նեչաեւը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 5,66 կմ/ժ
    20 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: