ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԳ փոխնախարարը Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության վերաբերյալ

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, վկայակոչելով «IRNA» գործակալությանը, Ամիր Աբդոլլահիանը հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնել երկու բարեկամ և հարևան երկրների միջև սերտացող հարաբերությունների կապակցությամբ: Նա հայտարարել է, որ Հայաստանի Կապան քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսի գրասենյակի բացումը կարևոր գործնական քայլ էր, որը երկու երկրների կողմից ձեռնարկվել էր տնտեսական կապերի ընդլայնման և գոհացուցիչ հեռանկարի առաջմղման համար:

Հայաստանի փոխարտգործնախարարը հանդիպման ժամանակ ևս կարևորել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի՝ վերջերս Հայաստան կատարած այցը, և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսի գրասենյակի բացումը ՝ հայտարարելով, որ մեծ զարգացում և շրջադարձային պահ էր երկկողմ հարաբերություններում։

Մնացական Սաֆարյանը նաև բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային և կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության և նրանց միջազգային սահմանների անփոփոխ կարգավիճակի վերաբերյալ:

Նա ընդգծել է, որ առկա են համապատասխան հնարավորություններ և ենթակառուցվածքներ երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման համար ՝ հայտարարելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրականացվեն ՝ հիմնվելով համատեղ ջանքերի և ձգտումների վրա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: