ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ-ի գագաթաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին Բիշքեկում

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 9-ին Բիշքեկում, NEWS.am-ի հաղորդմամբ տեղեկացրել է Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովի մամուլի ծառայությունը։

Նշվել է, որ երկուշաբթի օրը Ղրղըզստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այլ հարցերի շարքում քննարկվել է նաև Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գալիք նստաշրջանի պատրաստությունը։

Հիշեցնենք, որ վերջին նիստը տեղի էր ունեցել մայիսի 27-ին, տեսակոնֆերանսի ռեժիմով։ Մասնակցել են ԵԱՏՄ-ի բոլոր անդամ երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Բելառուսի և Հայաստանի և երկու դիտորդ երկրների՝ Ուզբեկստանի և Կուբայի ղեկավարները։

Նիստի արդյունքներով ԵԱՏՄ-ի պետությունների ղեկավարները հաստատել են 2022-2023թթ. մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները և ընդունել մի շարք որոշումներ ու փաստաթղթեր տնտեսական հետագա զարգացման և ինտեգրացիայի խորացման վերաբերյալ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: