ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լուկաշենկոն վաղը կլինի Երևանում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով կժամանի Հայաստան, հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 23-ին Երևանում պետության ղեկավարը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին։ Միջոցառումը տեղի է ունենալու նեղ և ընդլայնված կազմերով։

Երկրների ղեկավարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր, միջխորհրդարանական շրջանում ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները։ Գագաթաժողովի մասնակիցները  կքննարկեն նաև հարցերի լայն շրջանակ, որոնք կվերաբերեն փոխգործակցության տարբեր ոլորտներին և ուղղություններին։

Հաշվի առնելով 2022-2023 թվականներին ՀԱՊԿ-ում նախագահության անցումը Բելառուսին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն կհայտարարի այն առաջնահերթ ոլորտները, որոնց վրա պետք է կենտրոնացվեն համատեղ ջանքերն այս ընթացքում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: