ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը պետք է դադարեցնի հարվածները Իրաքի տարածքին. ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ-ն Իրանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել Իրաքի տարածքային ամբողջականության խախտումը և հարածներն Իրաքյան Քրդստանի տարածքին: Այդ մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ նոյեմբերի 22-ին հրապարակված գրավոր հայտարարության մեջ:

«Իրանը շարունակում է խախտել Իրաքի տարածքային ամբողջականությունը՝ նոյեմբերի 20-ից մինչև 22-ը մահաբեր հարձակումներ կատարելով Իրաքյան Քրդստանի վրա: Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտում է Իրաքի տարածքային ամբողջականության այդ բազմակի և աղաղակող խախտումները և Իրանին կոչ է անում ձեռնպահ մնալ հետագա սպառնալիքներից և բռնությունից»,- հայտարարել է նա:

Նոյեմբերի 22-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտարարել էր, որ Իրանի զինված ուժերի հարվածներն Իրաքյան Քրդստանի տարածքին կշարունակվեն մինչև Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության համար «սպառնալիքի վերացումը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: