ՀՀ ՄԻՊ-ը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի Գլխավոր ասամբլեային
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 22-23-ը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) Գլխավոր ասամբլեային:
Ինչպես հայտնում են ՄԻՊ-ից, Գլխավոր ասամբլեայի հանդիպման նպատակն էր, ի թիվս այլ թեմաների, ուսումնասիրել 2022 թվականին Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի իրականացրած գործունեությունը, առաջընթացը, ինչպես նաև քննարկել 2023 թվականի պլանավորումը և ընդունել նոր ռազմավարական ծրագիր։
Հանդիպմանը, որին մասնակցել են ավելի քան 40 երկրների մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ներկայացուցիչներ, քննարկվել են Եվրոպայում օրենքի գերակայության վիճակի վերաբերյալ ENNHRI-ի երրորդ տարեկան զեկույցը, այդ զեկույցում ներկայացված արդի մարտահրավերները, տարբեր ոլորտներում գրանցված առաջընթացը։ Ասամբլեայի շրջանակներում ազգային պաշտպանական հաստատությունները քննարկել են անվտանգության ստեղծված նոր իրավիճակներում պաշտպանների հաստատությունների մարտահրավերների մասին և համաձայնել են շարունակել աշխատանքը նախ և առաջ հաստատությունների դիմակայությունը բարձրացնելու ուղղությամբ՝ մշակելով ու հաստատելով դիմակայության ապահովման ծրագրեր։
Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է այս տարվա սեպտեմբեր 13-14-ին Հայաստանի վրա տեղի ունեցած ագրեսիվ հարձակման պայմաններում ու նաև դրանից հետո Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կատարած աշխատանքն ու դժվարությունները՝ նկատի ունենալով մարդու իրավունքների խախտումների համատարած բնույթն ու պատերազմական հանցագործությունների մեծ թիվը։
Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ղեկավարները քննարկել են նաև Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի 2023 թվականի գործունեության նախնական ծրագիրը, ներկայացրել դիտարկումներ և առաջարկություններ։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 18%
Քամի՝ 2,06 կմ/ժ