ԵՐԵՎԱՆ -0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը կանգնած է տարածաշրջանային մարտահրավերների առջև. Արման Եղոյանը` Հունաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Դուք Հայաստանում եք մեզ համար շատ դժվար ժամանակաշրջանում: Հայաստանը կանգնած է տարածաշրջանային մարտահրավերների առջև՝ ողջունելով Հունաստանի խորհրդարանի պատգամավորներին՝ ասել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ Պերիկլիս Մանտասի, Անաստասիոս Բարձոկասի, Կոնստանտինոս Զախարիադիսի հետ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, որին մասնակցել են Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Սոնա Ղազարյանը և Արսեն Թորոսյանը:

Արման Եղոյանը ներկայացրել է իրավիճակը Հայաստանում և Արցախում, անդրադարձել սահմանային լարվածությանը, խոսել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից: Նա կարևորել է աշխարհաքաղաքական դժվարին ժամանակներում սերտ և արդյունավետ փոխհարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

Պերիկլիս Մանտասը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների սերտացումը:

Հունաստանի խորհրդարանի պատգամավորները մասնակցելու են «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` ՀԸԳՀ վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի փակման արարողությանը: Հանձնաժողովի նախագահը, գնահատելով ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի:

Քննարկվել են նաև տնտեսական, գործարար կապերին վերաբերող հարցեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 44%
Քամի՝ 2,06 կմ/ժ
-0 C°
 
  -3° 
05.02.2023
   
06.02.2023
Հարցում

Արդյո՞ք միջազգային հանրությունը բավարար ջանքեր է գործադրում Արցախի «կյանքի ճանապարհը» բացելու համար։