ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակում աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին. Ռիքեր

Միացյալ Նահանգներն ամենաբարձր մակարդակում՝ ի դեմս պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի, ներգրավված է և աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին։ Այդ մասին հայտարարել է Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերը, հայտնում է NEWS.am-ը։
«Մենք հանձնառու ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի ապահովմանը։ Խորապես հավատացած ենք, որ շարունակական ուղիղ երկխոսությունը (այսինքն՝ ոչ թե ռազմական գործողությունը, այլ դիվանագիտությունը) առանցքային է խնդիրների կարգավորման և համապարփակ, տևական խաղաղության և բարեկեցության հասնելու հարցում։
Բոլորս էլ գիտակցում ենք, որ սա դյուրին չէ, սակայն ես ցանկանում եմ կրկնել պետքարտուղար Բլինքենի դիտարկումը արտգործնախարարներ Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպման ժամանակ․ նա ասաց՝ Միացյալ Նահանգները հանձնառու է անել ամեն ինչ աջակցելու կայուն խաղաղության հաստատման ձեր ջանքերին», - ասել է Ռիքերը։
-
13:00
FLYONE ARMENIA-ն առաջարկում է ավիատոմսեր 19 ուղղություններով`սկսած 39 եվրոյին համարժեք ՀՀ դրամից
-
12:46
Իսրայելի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը
-
12:42
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդակցություն է հրավիրել
-
12:37
Բաքուն ավելի մասշտաբային հարձակում էր պատրաստում. փոխարտգործնախարարը՝ Իրանի դերի մասին
-
12:03
Ռուսաստանը խախտում է հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը. ԱՄՆ
-
11:40
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
-
11:20
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կմեկնի Թուրքիա
-
11:11
Ադրբեջանի ԱԳՆ-ն հակաիրանական հայտարարություն է արել
-
11:02
«Տպավորված ենք հնարավորություններից». Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) ղեկավարներին
-
10:25
Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովում Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև են ընդունել
-
10:20
Իրանի խորհրդարանականում խոստացել են պատասխանել Սպահանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակմանը
-
10:11
ԱՄՆ-ն խստացնում է պատժամիջոցները դրոններ արտադրող իրանական ընկերությունների դեմ
-
09:10
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
23:42
Բայդենը մտադիր է հեռախոսազրույց ունենալ Զելենսկիի հետ՝ զենքի մատակարարումների վերաբերյալ (AFP)
-
23:28
Ռուս խաղաղապահները մարդասիրական բեռով շարասյուն են ուղեկցել Արցախ
-
23:05
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը. ՌԴ ԱԳՆ
-
22:29
Թուրքիան Հայաստանին համագործակցության է հրավիրում «Միջին միջանցքի» շրջանակում. Չավուշօղլու
-
20:56
Բաքուն հավաքել է ականները ՀՀ ինքնիշխան տարածքից. Հաագայում հայկական կողմն արձագանքում է Ադրբեջանի պահանջներին
-
20:48
Անընդունելի ենք համարում խաղաղապահների հետ կապված ցանկացած չստուգված տեղեկության հանրայնացումը. Արցախի դատախազություն
-
19:33
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2024-2026 թթ. ՄԺԾԾ նախնական հարկաբյուջետային շրջանակը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:09
SOS - ԱՐՑԱԽ․ Հրատապ գործողությունների ծրագիր
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
15:02
Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ-ը զորավարժություն կանցկացնի այլ երկրում
-
14:52
Հունվարի 1-ից բարձրացել են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը
-
21:08
ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում
-
15:01
Մեզ հիմա անհրաժեշտ է աշխարհի ուշադրությունը․ Քիմ Քարդաշյանը՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին
-
10:48
Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
-
09:27
Կոչ ենք անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
-
13:58
Կրակոցներ իրանա-ադրբեջանական սահմանին. վիրավոր կա
-
19:37
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մրցակցության պատանդ դառնա․ ԵՄ ներկայացուցիչ
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 0 կմ/ժ