Վարչապետին ներկայացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2022թ. գործունեության կատարողականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, փոխնախարարները, Միգրացիոն ծառայության պետը ներկայացրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, ըստ ոլորտային ուղղությունների, իրականացված ծրագրերն ու միջոցառումները:
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում՝ շարունակվել են վարչատարածքային բարեփոխումները. համայնքների խոշորացման գործընթացի շրջանակում 915 համայնքի փոխարեն ձևավորվել է 71 համայնք, ներկայում ընթանում են լիազորությունների ապակենտրոնացման գործընթացի շուրջ քննարկումներ: Շարունակվել է համայնքներում քաղաքացների սպասարկման գրասենյակների (ՔՍԳ) տեսքով էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրումը. ընթացիկ տարում ՔՍԳ ստեղծվել է 7 համայնքում, ընդհանուր առմամբ այս պահին ՔՍԳ ներդրվել է 56 համայնքի 75 բնակավայրում: Պատասխանատուները վստահեցրել են, որ շուրջ 40 պետական ծառայություն տեխնիկապես հնարավոր է իրականացնել նշված համակարգի միջոցով: Նշվել է, որ արդեն 2 տարի գործում է համայնքներին ամրացված անշարժ գույքի հարկի հավաքման էլեկտրոնային համակարգ, և արձանագրվել են բարձր ցուցանիշներ. 2022թ. 800.000 բաժանորդ համայնքային հարկերը վճարել է առցանց տարբերակով: Կառավարության և միջազգային գործընկերների օժանդակությամբ՝ շուրջ 21.9 մլն ԱՄՆ դոլարի շրջանակում, շարունակվել է համայնքների ենթակառուցվածքային զարգացման և նյութատեխնիկական ապահովման գործընթացը:
Աղբահանության ոլորտում՝ «Կոտայքի և Գեղարքունիքի Կոշտ թափոնների կառավարում» ծրագրի շրջանակում ավարտական փուլում են Հրազդանի սանիտարական աղբավայրի և Մարտունու ու Ակունքի փոխաբեռնման կայանների շինարարական աշխատանքները, հայտարարվել է հաջորդ տարի աղբամանների ձեռքբերման մրցույթը: Մշակվել է մյուս 8 մարզում կոշտ թափոնների ինտեգրված համակարգի ներդրման ծրագրային առաջարկ, որը քննարկվում է միջազգային փորձագետների հետ, ակնկալվում է տարեսկզբին հայտարարել նախագծման մրցույթը:
2018-2022թթ. համայնքներում իրականացվել է 1897 սուբվենցիոն ծրագիր՝ շուրջ 90 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Առաջատար ոլորտներն են՝ ասֆալտապատումը, լուսավորությունը, հասարակական շենքերի նորոգումը, ջրային ենթակառուցվածքների բարելավումը, մանկապարտեզները և այլն: Արդեն ստացվել են 2023թ. սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտերը. ներկայացվել է 459 ծրագիր՝ ավելի քան 112 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: ՏԿԵՆ կողմից իրականացվել է 2022թ. ավարտված և երաշխիքային ժամկետում գտնվող 481 ծրագրի մշտադիտարկում, վերացվել է հայտնաբերված թերությունների 80 տոկոսը, գործընթացը շարունակվում է:
Շարունակվել են ճանապարհային ցանցի վերականգնման և զարգացման ծրագրերը՝ արդիականացման, որակի և անվտանգության բարելավման միջոցով: Նշվել է, որ 2022թ. համար նախանշված՝ 500 կմ ճանապարհաշինության թիրախը գերակատարված է. ներկա դրությամբ իրականացվել է 530 կմ ասֆալտապատում: Մեծ մասը կազմել է հիմնանորոգումը, կատարվել են նաև միջին նորոգման աշխատանքներ: Նշվել են հատկապես Սյունիքի մարզում իրականացվող աշխատանքները, որոնց շրջանակում կառուցվում են նոր ճանապարհներ: Զեկուցվել է Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի, Ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի ընթացքի մասին, նշվել է, որ ավարտվել են ռազմավարական նշանակության մի շարք ծրագրեր: Ներկայացվել են ընթացիկ բարեփոխումներն ու նախաձեռնությունները, ճանապարհների կառավարման և սպասարկման ուղղությամբ քայլերը:
Վարչապետին զեկուցվել է 2022թ. տրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացի մասին. նշվել է, որ այս տարվա նոյեմբերի դրությամբ տրամադրվել է 66 լիցենզիա, ստուգաչափված է 152.000 գազաբալոն, վկայագրման ժամանակ խոտանվել է մոտ 5000 գազաբալոն, որից 4600-ը ժամկետանց է եղել և պոտենցիալ պայթյունավտանգ: Շարունակվել է նաև մյուս ոլորտներում լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման գործընթացը, այդ թվում՝ 19 լիցենզիա տեխզննման կայանների մասով: Միասնական երթուղային ցանցի ներդրման համար կազմակերպվել են մարզերի օպերատորների ընտրության մրցույթներ, որոշ մարզերում համակարգն արդեն իսկ արդիականացվում է, մյուսներում աշխատանքներն ընթացքի մեջ են: Ներկայացվել են ճանապարհային վճարների գանձման էլեկտրոնային համակարգը և դրա ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքը, երկաթուղային տրանսպորտի ոլորտում իրականացված ծրագրերը:
Էներգետիկայի բնագավառում՝ շարունակվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և անվտանգության ապահովման գործընթացը, ինչի արդյունքում լիցենզիայի ժամկետը երկարաձգվել է մինչև 2031թ.: Իրականացվել են էներգետիկ ենթակառուցվածքների վերազինման, ինչպես նաև նոր ենթակայանների կառուցման աշխատանքներ, ընթացքի մեջ են Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծրագրերը: Մեկնարկել է բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը, որի շահառուների թիվը գերազանցում է 400-ը: Մշակվել է վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030թթ. ազգային ծրագիրը:
Ընդերքի ոլորտում՝ 2022թ. շարունակվել է օրենսդրական դաշտի բարելավումը: Տրամադրվել է 50-ից ավելի ընդերքօգտագործման իրավունք, իսկ զուգահեռ իրականացված վարչական վերահսկողության շրջանակում արձանագրվել է կազմակերպությունների կողմից պարտավորությունների պատշաճ կատարման դրական դինամիկա: Մշակվում է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը:
Միգրացիայի բնագավառում՝ իրականացվել են մատուցվող ծառայությունների թվայնացման աշխատանքներ և ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Ներդրվել են օտարերկրացի աշխատողների ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակը՝ workpermit.am-ը, հետընդունման (ռեադմիսիայի), փախստականների և ապաստան հայցողների հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգերը: Ավարտին է հասցվում 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը, որը առաջին անգամ 2019 թ.-ից իրականացվել է նաև Երևանում։
Վարչապետն ընդգծել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքային բարեփոխումների առաջնահերթությունը և հետաքրքրվել մի շարք ծրագրերից ու աշխատանքներից: Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել այդ առնչությամբ: Մտքերի փոխանակություն է ծավալվել ըստ ոլորտների իրականացված ու նախաձեռնված միջոցառումների շուրջ, քննարկվել են հետագա անելիքները:
Վարչապետի կողմից կարևորվել է սուբվենցիոն ծրագրերի որակի ապահովումը, համայնքների խոշորացման նպատակային իրականացումը, էլեկտրոնային կառավարման համակարգերի հասցեականությունը, աղբահանության գործընթացի ճիշտ կազմակերպումը, գյուղական ճանապարհների ասֆալտապատումը, ճանապարհների սպասարկման և կշռման ժամանակակից համակարգերի ներդրումը, գազալցակայանների նկատմամբ վերահսկողության խստացումը: Պատասխանատուներին տրվել են մի շարք հանձնարարականներ: Նիկոլ Փաշինյանը նշել է ոլորտային բարեփոխումների վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկման և ակտիվ հանրային հաղորդակցության անհրաժեշտությունը:
-
09:18
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
08:58
Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր
-
23:59
ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով
-
23:19
Բլինքենի ծրագրված այցը Չինաստան հետաձգվել է օդապարիկի միջադեպի պատճառով
-
22:58
ԵՀ-ն հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու հարցում Ուկրաինայի պատրաստվածության ցածր մակարդակի մասին
-
22:02
ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել է Վրաստան և ԱՄԷ Հայաստանի քաղաքացիների մուտքի հետ կապված հարցերը
-
21:12
Թուրքիան և Ադրբեջանը 2023-ին համատեղ 10-ից ավել զորավարժություն են նախատեսել
-
20:10
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ջերմուկ քաղաք
-
19:45
2022թ․ Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ռիսկային և ոչ կայուն
-
18:18
«Ճոճանակը» պատասխանում է այսօր դաշտում առկա մի շարք մանիպուլյացիների. Աննա Կարապետյան
-
17:59
ՆԱՏՕ-ի երկրները կարծում են, որ Ռուսաստանը չի կատարում «START»-ի պայմանները
-
17:28
ԵԱՏՀ-ն և ԱՊՀ Գործադիր կոմիտեն ստորագրել են փոխգործակցության խորացման միջոցառումների ծրագիր
-
17:23
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Սեբաստիան Մոլինեուսին
-
16:40
2022–ի արդյունքներով ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ–ն կկրճատվի շուրջ 1,9%–ով. ԵՏՀ–ի ներկայացուցիչ
-
16:34
ՌԴ-ն բանակցություններն «իր ձեռքը հավաքելու» փորձ է անում
-
16:31
Քննարկվել են hայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի120-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված հարցեր
-
16:27
Պեսկովը հերքել է լուրը, թե իբր ԱՄՆ-ն Ռուսաստանին խաղաղություն կնքելու դիմաց առաջարկել է Ուկրաինայի տարածքի 20 %-ը
-
16:25
Արցախում 5528 երեխա չի կարողանում մանկապարտեզ հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից
-
16:10
Թուրքիայի ՆԳ նախարարն ԱՄՆ դեսպանին հորդորել է «կեղտոտ ձեռքեը քաշել Թուրքիայից»
-
16:10
Եգիպտոսի նախագահի տարածաշրջանային այցը. ի՞նչ շահեր է հետապնդում Կահիրեն
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:09
SOS - ԱՐՑԱԽ․ Հրատապ գործողությունների ծրագիր
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
15:02
Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ-ը զորավարժություն կանցկացնի այլ երկրում
-
21:08
ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում
-
10:48
Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
-
18:11
Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների թոփ 20-ում. Numbeo
-
19:37
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մրցակցության պատանդ դառնա․ ԵՄ ներկայացուցիչ
-
09:27
Կոչ ենք անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
-
13:58
Կրակոցներ իրանա-ադրբեջանական սահմանին. վիրավոր կա
-
18:30
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաև ID քարտերով. Փաշինյանի ելույթը
Խոնավություն՝ 73%
Քամի՝ 0,51 կմ/ժ