ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվայում այսօր կանցկացվի ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստը և ՀԱՊԿ-ի ԽՎ-ի 15-րդ լիագումար նիստը դեկտեմբերի 5-ին կկայանա Միությունների տան Սյունազարդ դահլիճում, հաղորդել են ՌԴ Պետդումայի մամուլի ծառայությունում: Արմենպրես-ի տեղեկացմամբ հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Ըստ հաղորդագրության՝ խորհրդարական վեհաժողովը կքննարկի միջազգային ահաբեկչության ներթափանցման ուղիների արգելափակման շուրջ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ազգային օրենսդրության կատալագործման, ՀԱՊԿ-ի անդամ պետություններում ընտրական գործընթացների և ինքնիշխանության պաշտպանության բնագավառում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ մոդելային հանձնարարականների նախագծերը և մոդելային օրենսդրական ակտերի մի շարք այլ նախագծեր:

ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստի նախօրյակին՝ դեկտեմբերի 4-ին, ՀԱՊԿ-ի ԽՎ-ի նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպում է անցկացրել Մոսկվա ժամանած ԽՎ պատվիրակությունների ղեկավար-գործընկերների հետ. նրանք քննարկել են առաջիկա նիստի օրակարգը, հաղորդել են Դումայի մամուլի ծառայությունում: Վոլոդինի հետ հանդիպումից առաջ ՀԱՊԿ ԽՎ-ի մասնակիցները շրջել են «Զարյադիե» զբոսայգու թանգարանային-ցուցահանդեսային համալիրում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: