ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ․ Լավրով

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, այս մասին դեկտեմբերի 5-ին, հայտարարել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը:

«Մենք շահագրգռված ենք ամեն կերպ նպաստելու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանների ապառազմականացմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը և, ընդհանրապես, վստահության միջոցների ամրապնդմանը, այդ թվում՝ հասարակական կառույցների, քաղաքագետների և խորհրդարանականների միջև շփումների զարգացման միջոցով»,- ասել է Լավրովը։

Ջեյհուն Բայրամովն իր հերթին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բոլոր մակարդակներով բանակցությունների ինտենսիվությունը վկայում է երկու երկրների միջև ակտիվ երկխոսության մասին։ Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ ռուսական կողմի հետ քննարկման կարևոր թեմա են լինելու հետկոնֆլիկտային հարցերը և եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: