ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը հիմնված կլինի Ալմա Աթայի հռչակագրի վրա. Լավրով

© РИА Новости / Рамиль Ситдиков

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սերգեյ Լավրովն այս մասին ասել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Լավրովը հայտնել է, որ խաղաղության պայմանագրի ռուսական նախագիծը կողմերին է փոխանցվել դեռ տարվա սկզբին, որն ընդհանուր առմամբ, դրական արձագանք է ստացել: Սակայն այս ընթացքում ադրբեջանական և հայկական կողմերն իրենց առաջարկներն են ներկայացրել՝ կապված ռուսական նախագծի հետ: Լավրովի խոսքով՝ աշնանը Վաշինգտոնում երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ  ադրբեջանական կողմը ներկայացրել է փաստաթղթի հերթական տարբերակը, որից հետո Հայաստանի ներկայացուցիչներն էլ ներկայացրել են իրենց տեսակետը:

«Մենք նախկինի պես պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել, սակայն այստեղ շատ կարևոր է կողմնորոշվել հիմնական սկզբունքային հարցերի շուրջ: Այս իմաստով այն, ինչ համաձայնեցվել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Պրահայում հոկտեմբերի 6-ին, իհարկե, կարևոր նշանակություն ունի, քանի որ նրանք հաստատել են իրենց նպատակաուղղվածությունը՝ բոլոր խնդիրները լուծել ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա Աթայի 1991 թվականի դեկտեմբերի հռչակագրի հիման վրա», - ասել է Լավրովը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: