ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը  ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին:

Ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր փորձն ու գիտելիքներն այսուհետ ևս կծառայեն Ղրղզստանի Հանրապետության զարգացմանը՝ նպաստելով ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը և երկրի միջազգային հեղինակության ամրապնդմանը:

Լիահույս եմ, որ Հայաստանի և Ղրղզստանի միջև առկա հարաբերությունները հետայսու ավելի կխորանան և կընդլայնվեն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2025
       
    26.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: