ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ օգնությունը՝ իր տարածքում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու համար. Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման կազմակերպման համար, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա նաև նշել է, որ քաղաքական գործիչների զրույցը կարող է տեղի ունենալ Ռուսաստանի Դաշնության տարածքում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանն, իհարկե, պատրաստ կլինի տրամադրել անհրաժեշտ օգնությունը՝ իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Ալիևի և Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանում կայանա մինչև տարեվերջ։

Նա նաև նշել է, որ եթե այս հանդիպման վերաբերյալ որոշակի ըմբռնում ձեռք բերվի, ապա այդ մասին կհաղորդվի։


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 54%
Քամի՝ 0,51 կմ/ժ
11 C°
 
19°  11° 
24.03.2023
20°  11° 
25.03.2023
Հարցում

Արդյո՞ք միջազգային հանրությունը բավարար ջանքեր է գործադրում Արցախի «կյանքի ճանապարհը» բացելու համար։