ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մինչև տարեվերջ Հայաստանի ու Թուրքիայի միջև կսկսվեն օդային բեռնափոխադրումներ. այժմ թուրքական ապրանքներն ուղիղ կհասնեն Հայաստան

Հայաստանի ու  Թուրքիայի միջև ուղիղ չվերթերի վերսկսումից հետո այժմ աշխատանքներ են իրականացվում օդային բեռնափոխադրումներ սկսելու ուղղությամբ: Aysor-ի փոխանցմամբ այս մասին գրել է ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական իշխանամերձ «Hurrriyet» թերթի կայքին:
Կայքը հավելել է, որ բացի դրանից մասնագետները հայ-թուրքական սահմանին գտնվող Ալիջան  անցակետը բացելու համար տեխնիկական  աշխատանքներ  են իրականացնում:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ օդային բեռնափոխադրումներ սկսելու համար իրականացվող աշխատանքներն արդեն ավարտին են մոտեցել, և երկու երկրների միջև օդային բեռնափոխադրումները կսկսվեն մինչև 2022թ․ ավարտը: Լրատվամիջոցի դիտարկմամբ, այժմ թուրքական ապրանքներն ուղիղ կհասնեն Հայաստան:
Հայ-թուրքական կարգավորման գործընթացի մյուսի կարևոր հարցերից է երրորդ երկրների քաղաքացիների  համար հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու թույլտվության տրամադրումը:
Սակայն, ըստ աղբյուրի, այդ հարցում կան խնդիրներ: Մասնավորապես հայ-թուրքական սահմանին գտնվող 128 մետր երկարություն ունեցող կամուրջը կարիք ունի վերանորոգման: Աղբյուրի փոխանցմամբ այդ հարցով  շաբաթներ առաջ տեղի է ունեցել հանդիպում փորձագետների մակարդակով։ Սակայն, այս առումով հստակ քայլերն ակնկալվում են ավելի ուշ՝ հաշվի առնելով եղանակային խիստ պայմանները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մառախուղ
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 0 կմ/ժ
1 C°
 
   
02.02.2023
  -1° 
03.02.2023
Հարցում

Արդյո՞ք միջազգային հանրությունը բավարար ջանքեր է գործադրում Արցախի «կյանքի ճանապարհը» բացելու համար։