Ֆրանսիան առանձնահատուկ տեղ ունի Արցախի բարեկամների շարքում. Արայիկ Հարությունյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Վալերի Պեկրեսի սկզբունքային և հետևողական գործունեությունը՝ ուղղված մարդու իրավունքների ու ազատությունների, մարդասիրության ու ժողովրդավարության սկզբունքների, համամարդկային արժեքների պաշտպանությանը, Արցախի Հանրապետության սատարմանը՝ նշելով, որ նա եկավ Արցախ մեր ժողովրդի համար ամենածանր ու դժվարին ժամանակահատվածում, երբ դեռ թարմ էին արյունալի պատերազմի վերքերը:
Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ Ֆրանսիան առանձնահատուկ տեղ ունի Արցախի բարեկամների շարքում. Արայիկ Հարությունյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահի հետ: «Դրա վկայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման, ինչպես նաև ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ Ձեր գլխավորությամբ Իլ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի՝ 2020 և 2022թթ.-ին ընդունած բանաձևերն են։ Մենք բարձր ենք գնահատում նման աջակցության ու քայլերի դերը ժողովրդավարության ուղին բռնած մեր երկրի համար»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:
Միաժամանակ երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ընդհանուր արժեհամակարգի ու շահերի վրա հիմնված մեր ժողովուրդների անկեղծ բարեկամությունն էլ ավելի կամրապնդվի ու կխորանա և կընդլայնվեն երկխոսության ու համագործակցության ոլորտները:
Վալերի Պեկրեսը վերահաստատել է իր համերաշխությունն ու աջակցությունը Արցախին՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովման համար անհրաժեշտ է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման:
-
12:46
Իսրայելի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը
-
12:42
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդակցություն է հրավիրել
-
12:37
Բաքուն ավելի մասշտաբային հարձակում էր պատրաստում. փոխարտգործնախարարը՝ Իրանի դերի մասին
-
12:03
Ռուսաստանը խախտում է հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը. ԱՄՆ
-
11:40
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
-
11:20
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կմեկնի Թուրքիա
-
11:11
Ադրբեջանի ԱԳՆ-ն հակաիրանական հայտարարություն է արել
-
11:02
«Տպավորված ենք հնարավորություններից». Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) ղեկավարներին
-
10:25
Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովում Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև են ընդունել
-
10:20
Իրանի խորհրդարանականում խոստացել են պատասխանել Սպահանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակմանը
-
10:11
ԱՄՆ-ն խստացնում է պատժամիջոցները դրոններ արտադրող իրանական ընկերությունների դեմ
-
09:10
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
23:42
Բայդենը մտադիր է հեռախոսազրույց ունենալ Զելենսկիի հետ՝ զենքի մատակարարումների վերաբերյալ (AFP)
-
23:28
Ռուս խաղաղապահները մարդասիրական բեռով շարասյուն են ուղեկցել Արցախ
-
23:05
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը. ՌԴ ԱԳՆ
-
22:29
Թուրքիան Հայաստանին համագործակցության է հրավիրում «Միջին միջանցքի» շրջանակում. Չավուշօղլու
-
20:56
Բաքուն հավաքել է ականները ՀՀ ինքնիշխան տարածքից. Հաագայում հայկական կողմն արձագանքում է Ադրբեջանի պահանջներին
-
20:48
Անընդունելի ենք համարում խաղաղապահների հետ կապված ցանկացած չստուգված տեղեկության հանրայնացումը. Արցախի դատախազություն
-
19:33
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2024-2026 թթ. ՄԺԾԾ նախնական հարկաբյուջետային շրջանակը
-
18:48
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարարի հետ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:09
SOS - ԱՐՑԱԽ․ Հրատապ գործողությունների ծրագիր
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
15:02
Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ-ը զորավարժություն կանցկացնի այլ երկրում
-
14:52
Հունվարի 1-ից բարձրացել են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը
-
21:08
ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում
-
15:01
Մեզ հիմա անհրաժեշտ է աշխարհի ուշադրությունը․ Քիմ Քարդաշյանը՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին
-
09:27
Կոչ ենք անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
-
10:48
Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
-
13:58
Կրակոցներ իրանա-ադրբեջանական սահմանին. վիրավոր կա
-
19:37
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մրցակցության պատանդ դառնա․ ԵՄ ներկայացուցիչ
Խոնավություն՝ 100%
Քամի՝ 0 կմ/ժ