ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին. որոշման նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովում, հաղորդում է Aysor.am-ը: 

Նախագծին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, դեմ էր 28 պատգամավոր:

Պետական պահպանության ծառայության պետին կնշանակի վարչապետը, իսկ նրա՝ զինվորական պաշտոն զբաղեցնող տեղակալին՝ ՀՀ նախագահը:

Նախկինում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն. այժմ այդ ծառայությունը կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս 7 տարի, իսկ վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի։

Նոր օրենքով երեք պաշտոնյայի կհատկացվի պետական պահպանության ծառայություն՝  նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին:

Ըստ իրավիճակի, սակայն, կարող է անհրաժեշտություն լինել այլ պաշտոնյաների էլ հատկացնել պետական պահպանության ծառայություն, բայց դա կորոշի միայն վարչապետը:

Բացի այդ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայում օրենքի ուժով Հան­րապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպա­տակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշ­խիք նախատեսված չէ բարձ­րա­գույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առա­ջարկ­վում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը և այն տարածել նաև Ազգային ժողովի նախա­գահի վրա:

Հիշեցնենք` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հայտարարել էր, որ ՊՊԾ-ում ատեստավորման ճանապարհով բոլորի աշխատավարձը մինչև հարյուր տոկոս կբարձրանա:

Նա նաև պարզաբանել էր, թե ինչու են ՊՊԾ-ն առանձնացնում ԱԱԾ-ից:

«ԱԱԾ-ին հնարավորություն ենք տալիս, որպեսզի վերջինս կենտրոնանա հիմնական երեք ուղղությամբ աշխատանքների վրա` հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար և սահմանադրական կարգի պահպանություն»,- ընդգծել էր ԱԽ քարտուղարը:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: