ՄԱԿ-ը միակ միջազգային կառույցն է, որի անունը գրված է եռակողմ հայտարարությունում, այն մինչ օրս ոտք չի դրել Արցախ. Թաթոյան
Երևանում մեկնարկած բողոքի ակցիաների արդյունքում է նաև, որ Արցախում վերականգնվել է գազամատակարարումը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը, փոխանցում է News.am-ը։
«Միջազգային հանրությանը ճիշտը ներկայացնելն է, որ ազդեցություն է ունենում։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակած մարդիկ իբր ակտիվիստներ են, եկել են իրենց բողոքն են ներկայացնում։ Ակնհայտ էր, որ սա կեղծիք է, Ադրբեջանն է սա կազմակերպել։ Մեր առաջնահերթ խնդիրն էր փաստերով ցույց տալ, որ դա կեղծիք է, դրանք այն մարդիկ են, որ գորշ գայլերի կողմնակիցներ են, անդամներն են, որոնք ահաբեկչական, ծայրահեղ ազգայնական կազմակերպություններ են ու նրանց գործունեությունը եվրոպական մի քանի երկրներում արգելվել է»,-ասաց նա։
Թաթոյանը նաև բացահայտել ու բարձրաձայնել էր, որ «ակտիվիստների» շրջանում շատ են պետական ֆինանսավորում ստացող անձինք են. «Տեսեք, թե ինչ խորամանկ քայլ էին արել։ Այնպես էին կազմակերպել, որ իրականացվում է միակողմանի լուսաբանում, կտրում են կարճ տեսանյութեր ու ուղարկում են միջազգային լրատվամիջոցներին, կատարյալ միակողմանի ինֆորմացիա է գնում։ Հիմա մենք գտնվում ենք ՄԱԿ-ի դիմաց։ Ես ուզում եմ ասել, որ ՄԱԿ-ը միակ միջազգային կազմակերպությունն է, որի անունը գրված է եռակողմ հայտարարության մեջ, բայց մինչ այսօր ոտք չի դրել Արցախ։ Ինչի՞ հետևանք է։ Սա ոչ միայն Արցախի դեմ է, այլև՝ Հայաստանի, հայկականության, եթե մենք մտածեցինք, որ սա միայն Արցախի դեմ է, պարտվելու ենք», - ասաց Թաթոյանը։
Նա կարևորեց հայաստանյան, արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքի ապահովվումը դեպքի վայր, որպեսզի տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանվեն բազմակողմանի, պետք է ցույց տրվեն մարդկային ճակատագրերը, պատմությունները, որ Հայաստան եկած մայրը չի կարողանում հասնել իր երեխաներին, որ Հայաստանում գտնվող երեխան չի կարողանում հասնել իր ընտանիքին։
«Այս ճակատագրերը, պատմությունները պետք է ցույց տանք աշխարհին, ասենք՝ դուք եք այս կանոնները ստեղծել, հիմա ճակատագրեր են խեղվում, ինչո՞ւ չեք արձագանքում, թե՞ ձեզ միայն տնտեսական շահերն են հետաքրքրում»,-ասաց Թաթոյանը։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
