ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրավիճակը Լաչինի միջանցքում. ՄԱԿ-ի ԱԽ քննարկման արդյունքները

Հայաստանի Հանրապետության խնդրանքով այսօր ՄԱԿ Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Բերձորի միջանցքում։ Մոտ երկու ժամ տևած քննարկումների ժամանակ ընդգծվել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերկանագնման անհրաժեշտությունը:

Ռուսաստանն ակնկալում է, որ ամենասեղմ ժամկետներում Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների տեղաշարժը լիովին կվերականգնվի։ Ռուսաստանի ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու համար։ Մասնավորապես, համաձայնեցվում են ադրբեջանցի բնապահպանների՝ հանքավայրեր այցելության պայմանները, քանի որ միջանցքի արգելափակման պատճառը կողմերի տարաձայնություններն են կապված տարածաշրջանի հանքավայրերի շահագործման հարցով։

Թեև քննարկման արդյունքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որևէ բանաձև չի ընդունել իրավիճակի հետ կապված, ավելին՝ քննարկման ժամանակ ՄԱԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով օգնականը հայտարարել է, որ ՄԱԿ-ը ներկայություն չունի Լաչինի միջանքում, ինչպես նաև ռուս խաղաղապահների տեղակայման վայրերում, ուստի չի կարող հաստատել կամ ստուգել տարաբնույթ պնդումները և մեղադրանքները, այնուամենայնիվ,  ՄԱԿ ԱԽ-ում տեղի ունեցած քննարկումը կարևոր է Արցախի նկատմամբ ադրբեջանական հերթական տեռորի մասին նման բարձր ատյանից բարձրայանելու և ադրբեջանական գործողությունների վերաբերյալ  միջազգային հանրության միանշանական դիրքորոշումը ցույց տալու տեսանկյունից:

Մանրամասները տեսանյութում


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: