ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որքան էլ հարցեր լինեն ռուս խաղաղապահներին, չեն կարող հարցեր չլինեն չէ՞ ստորագրող մյուս կողմին՝ ի դեմս Հայաստանի. Կարեն Բեքարյան

«Հերթական անգամ գործ ունենք մարդասիրական իրավունքի բավականին լուրջ խախտման հետ, որովհետև այս գործողությունը, որը հիմա արվում է Ադրբեջանի կողմից, եթե դրան գումարենք նաև  մի քանի օր գազամատակարարման դադարեցումը, գործ ունենք ահաբեկչական քաղաքականության հետ»,- Արցախի Հանրային հեռուստաընկերության «Օր հարցազրույց»-ի տաղավարում ասել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը, հաղորդում է Panorama.am։

Նա ընդգծե է՝ ահաբեկչություն է  բառի ամենալայն ու ամենախորքային իմաստով իր բոլոր բաղկացուցիչներով՝  հոգեբանականից մինչև իրականում էքզիստենցիալ։

«Սա նաև իր էությամբ ուժի սպառնալիքի կիրառում է, ուժ՝ պարտադիր չէ միայն ռազմական իմաստով ուժ։ Մենք գործ ունենք հանցագործության հետ բառիս բուն իմաստով»,- նշել է վերլուծաբանը։

Նրա խոսքով, Ադրբեջանը խախտում է  եռակողմ հայտարարության համապատասխան 6-րդ կետը, որով Լաչինի միջանցքով երթևեկությունը պետք է լիներ անխոչընդոտ և որևէ արգելափակում չունենար։

Կարեն Բեքարյանը Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետ կապված միջազգային կազմակերպությունների արձագանքով բավարարված չէ.

«Իրականում հայտարարություն և գործողություն, երբ կրում են տարբերություն, ստիպված ես լինում նայել, թե որն է ավելի ծանրակշիռ։ Նույն շրջափակման օրերին Բուխարեստում տեղի ունեցավ կանաչ էներգիայի մասով փաստաթղթի ստորագրում՝ Ադրբեջան-Վրաստան-Հունգարիա-Ռումինիա Եվրոպական միության  բարձր հովանու ներքո և Եվրոպական միության բարձրաստիճան ներկայացուցչի ներկայությամբ։

Եթե երկիրը, որը նույն այդ օրը, կիրառում է  հակամարդկային նման գործիքակամզ և  այդ օրն ունենալ նման փաստաթղթի ստորագրում ԵՄ բարձրաստիճան  պաշտոնյայի հովանու ներքո և ներկայությամբ՝ հարց եմ տալիս՝  Ադրբեջանը հենվելու է սրա՞ վրա, որ իրեն ամեն ինչ ներվում է, թե՞ հենվելու է նրա վրա, որ Եվրախորհրդարանի մի քանի պատգամավորներ անում են հայտարարություններ։ Մենք այստեղ գործ ունենք բավականին լուրջ պրոբլեմի հետ՝ կապված աշխարհի արձագանքի հետ»։

Նա նշել է, որ այդ արձագանքները, նրանց ծանրակշիռ լինել կամ չլինելն աշխատանքի արդյունք է լինում կամ աշխատանքի բացակայության արդյունք է լինում։

«Եթե հայկական դիվանագիտությունը  և ոչ միայն, մնացած բոլոր ուղղությունները, որոնք առնչություն ունեն միջազգային հանրության և այնտեղ կարծիք ձևավորելու հետ, այդ ամենն անի պատշաճ, բնականաբար, մենք կտեսնենք ոչ միայն արձագանքներ, կտեսնենք նաև գործողություններ, քայլեր»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշմանը, Կարեն Բեքարյանը նշել է. «Հերթական անգամ գործ ունենք իրավիճակի հետ, երբ իրականությունն ու PR-ը սկսեց իրար խառնվել, բավականին պատկերը շեղել։ ՄԻԵԴ-ի որոշմանը ի՞նչ արձագանքներ եղան Հայաստանից, Ադրբեջանից։ Հայաստանը բարձրաձայնում էր, որ ՄԻԵԴ-ը բավարարեց հայցադիմումը, Ադրբեջանը՝ չբավարարեց։ Իրականությունն արանքում է։

ՄԻԵԴ-ն արձանագրեց, որ չի տիրապետում իրավիճակին, արձանագրեց, որ մասնակիորեն լուծում է  պահանջում և ակնկալում ապաստան չունեցողների, ճանապարհներին մնացած, գոյության և բնականոն կյանքի համար  միջոցներ չունեցողների, հիվանդների համար ճանապարհի բացում։ Այսինքն, մասնավորեցված կատեգորիաներ։ Հիմա դրա լուծումն  ինչպիսի՞ն պետք է լինի։ Պետք է լինի գործողությամբ՝  այսինքն խաղաղապահ առաքելության հետ համաձայնեցված գործողություն»։

Հարցին՝ ի՞նչ է անում ռուսական կողմը, վերլուծաբանը պատասխանել է. «Մենք գործ ունենք բավականին բարդ իրավիճակի հետ, երբ որ նորից միանշանակ կամ սև-սպիտակ  գնահատականներ տալ չի ստացվաի, կոռեկտ չի լինի։

Քաղաքականության մեջ հստակություն 100 տոկոսանոց շատ քիչ դեպքերում է  լինում։
Կատարո՞ւմ է  արդյոք ռուս խաղաղապահ առաքելությունն իր պարտավորությունները ողջ  ծավալով։ Ոչ։

Կատարում է արդյո՞ք ռուս խաղաղապահ առաքելությունն իր պարտավորությունների առյուծի բաժինը։  Այո։ Որովհետև եթե ռուս խաղաղապահ առաքելությունն իր հիմնական  պարտավորությունները չկատարեր, մենք հիմա այստեղ նստած չէինք լինի։ Արդյո՞ք  հիմա չունենք հարցադրումներ ռուսական կողմին և ռուս խաղաղապահներին։ Ունենք և դրանք բավականին շատ են։ Այո, նույն միջանցքի անվտագությունը, միջացքի չփակվելու հետ կապված հարցերը  ռուս խաղաղապահների անմիջական պարտավորությունների դաշտում է։

Ինչո՞վ է պայմանավորված, որ մինչև օրս մենք այս արդյունքը չենք գրանցում, խաղաղապահները չեն անում այն գործառույթներ, որոնք նախատեսված են և ճանապարհը չի գործարկվում։ Հարցեր են, որոնք պետք է պատշաճ կարգով  դրվեն ռուսական կողմի առաջ։ Առաջին հերթին դիվանագետների, պետության բարձրաստիճան իշխանությունների, Հայաստանի դեպքում ներկայացուցիչների կողմից։

Եռակողմ հայտարարությունը, որի  վրա մենք հղում ենք անում, տակն ունի նաև Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի  ստորագրությունը։

Սա ստեղծում է  աշխատանքի աննկարագրելի լայն դաշտ։  Հետևաբար, որքան էլ հարցեր լինեն ռուսական խաղաղապահ առաքելությանը, իսկ դրանք կան և օբյեկտիվ են, չեն կարող հարցեր չլինեն չէ՞ ստորագրող մյուս կողմին՝ ի դեմս Հայաստանի»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    29°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: