Լաչինում առկա ճնշումը ՀՀ տարածքում արտատարածքային միջանցք ստանալու համար է․ԱԽ քարտուղար
ՀՀ հանդեպ ճնշումներ նաև միութենական պետության մասով են գալիս, Հայաստանի ժողովրդավարությունը դիմադրում է և ստանում ռազմական տեսքով ճնշումներ:
Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը.
«Միութենական պետությունը ամբողջովին սուվերենության խախտումն է։ Հայաստանի օրակարգում միութենական պետության մեջ մտնելու օրակարգ չկա։ Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները սահմանափակում են այդ հարցը քննարկելու հնարավորությունը։
Հայկական կողմը միշտ էլ կառուցողական է եղել, նաև պատերազմից հետո, 2 տարվա ընթացքում կառուցողական է եղել։
Երևանը որևէ քայլ չի արել, որ ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական ճգնաժամ ստեղծվի։ Հայկական կողմն ակնկալում է, որ Լաչինի միջանցքը հնարավորինս արագ կբացվի։ Ամբողջովին միջանցքը ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ է։
Հիմա ճգնաժամ է ստեղծվել, պատասխանատուն Ադրբեջանն է, այն լուծելու հնարավորություն ունի ՌԴ-ն, որովհետև նա լիազորված է դա անելու նոյեմբերի 9-ով։ Ադրբեջանն այս քայլով ուզում է քանդել նոյեմբերի 9-ի ճարտարապետությունը, դա պիտի մտահոգի ՌԴ-ին։
Այդ քայլերը լայն կոնտեքստ ունեն, Ադրբեջանին աջակցելու, ՀՀ տարածքում այսպես կոչված միջանցք ստանալուն աջակցելու կոնտեքստում է, ՀՀ-ն դիմադրում է դրան։ Ճգնաժամի դրդապատճառը սա է։
ՌԴ հետ հարաբերությունները պայմանագրային են, որում նշված չի այդ պահին դրանք իդելական են, թե ոչ։ Շարունակելու ենք քայլեր ակնկալել, բայց եթե չլինեն քայլեր, հարցեր կառաջանան, թե ինչու։
Լաչինում առկա ճնշումը ՀՀ տարածքում արտատարածքային միջանցք ստանալու համար է։ Այս պահին ճգնաժամը լուծելու ՀՀ բոլոր գործիքները դիվանագիտական են»,-ասել է ԱԽ քարտուղարը, փոխանցում է Թերթ-ը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
