ԵԱՏՄ-ն և Իրանը կարող են ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագիրը ստորագրել 2023թ. առաջին կիսամյակում
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև Ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) շուրջ համաձայնագիրը կարող է ստորագրվել 2023 թվականի առաջին կեսին, ավարտական փուլում է գտնվում նաև Եգիպտոսի հետ Ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքը: Արմենպրես-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը ТАСС-ին տված հարցազրույցում:
«Մենք մեծապես պատրաստ ենք՝ անցնելու լիարժեք պայմանագրի: Այժմ գործում է մեր ժամանակավոր համաձայնագիրը, որը նույնպես տալիս է իր դրական արդյունքները: Ցանկալի կլիներ, որ համաձայնագիրն ստորագրվեր 2023 թվականի առաջին կիսամյակում, որպեսզի կարողանանք անհապաղ գործի դնել վավերացման ընթացակարգերը», - ասել է Մյասնիկովիչը։
Նա հավելել է, որ նմանատիպ աշխատանք է տարվում նաև Եգիպտոսի հետ:
«Բանակցությունների հինգ փուլերի արդյունքներով գտնվում ենք վճռորոշ փուլում», - նշել է նա։
Մյասնիկովիչի խոսքով՝ միությունը Հնդկաստանի հետ Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման հետ կապված մեծ հույսեր ունի, սակայն առայժմ բանակցությունները նախնական փուլում են։
«Մենք շատ մեծ հույսեր ենք կապում Հնդկաստանի հետ ԱԱԳ համաձայնագրի կնքման հետ: Առայժմ այստեղ առանձնապես պարծենալու բան չկա: Ընթանում են համապատասխան շփումների, նախագծերի, կարելի է ասել, ,սևագիրե մշակման աշխատանքները, որովհետև կողմերը պետք է տեսնեն առաջին հերթին փոխադարձ շահ», - եզրափակել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի ղեկավարը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
