ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Հայաստանում մնացած մի խումբ արցախցիներ Ամանորը կդիմավորեն Եռաբլուրում

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանում մնացած արցախցիներն Ամանորը կդիմավորեն Եռաբլուր զինվորական պանթեոնում: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած մի խումբ անձինք Ամանորի նախաշեմին նախաձեռնում են երթ դեպի Եռաբլուր, որտեղ էլ կդիմավորենք Նոր տարին:

Դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին Երևանի քաղաքապետարանից լուռ մոմավառությամբ շարժվելու ենք դեպի Եռաբլուր:

Սա ևս մեկ առիթ է համախմբվելու, Արցախի կողքին կանգնելու և Հայրենիքի համար նահատակված անձանց հիշատակը վառ պահելու համար:

Միացե՛ք` լռությամբ դիմավորենք Ամանորը Հայրենիքի համար ամենաթանկը զոհած մարդկանց կողքին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բեգլարյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 0 կմ/ժ
    10 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: