ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միգրանտներին Ռուսաստանում այլևս թոշակ չեն տա. որոշում է հրապարակվել

Sputnik. Կենսաթոշակային ապահովման ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին համաձայնագիրը 2023 թվականի հունվարի 1-ից դադարում է գործել: Որոշումը հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում, փոխանցում է Sputnik-ը:
Նշենք, որ այս որոշումը չի ազդի գործող թոշակառուների վրա, փոփոխությունները հիմնականում կանդրադառնան միգրանտների վրա: ԵԱՏՄ երկրների հետ Ռուսաստանն արդեն նոր համաձայնագիր է կնքել։
Կենսաթոշակային իրավունքների երաշխիքների մասին համաձայնագիրը ստորագրվել է 1992 թվականին, դրա մասնակիցները, բացի Ռուսաստանից, 9 երկիր են (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Ուկրաինա): Փաստաթուղթը ենթադրում է, որ կենսաթոշակները նշանակում ու վճարում է անձի մշտական բնակության պետությունը՝ անկախ մարդու քաղաքացիությունից։
Երկրների փոխադարձ հաշվարկներ չեն իրականացվում (եթե դա նախատեսված չէ առանձին երկկողմ պայմանագրերով): Միևնույն ժամանակ, հաշվի են առնվում ԽՍՀՄ տարածքում մինչև 1992 թվականը ձեռք բերված աշխատանքային ստաժը, իսկ մասնակից երկրների տարածքում` նաև 1992 թվականից հետո ունեցած ստաժը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: