ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր միակ ճանապարհը արժեքները, արժանապատվությունը պահպանելն է. Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը ուղերձ է հղել արցախցիներին:

Նա, մասնավորապես, նշել է. «Շատ կարևոր է, որ կանգնած լինելով մեծ ճգնաժամի առջև, մենք համախմբվել ենք: Ես ուրախ եմ ասել, որ ամեն օր զգում եմ ձեր արձագանքներից, որ պատրաստ եք միասին այս ճանապարհն անցնել: Ես զգում եմ, որ մենք միասին այս տարի հասկացել ենք, որ մեր միակ ճանապարհը մեր մեջ արժանապատվությունը, հայրենասիրությունը պահպանելն է, արժեքները պահպանելն է, պայքարելը մեր ազատ կյանքի համար։ Դա մենք պետք է անենք, ուրիշները մեզ կօգնեն։

Մենք միասին մի նավում գնում ենք առաջ, այլ ճանապարհ չունենք: Մի ամիս առաջ ես իմ 13 տարեկան տղայի հետ այս պուրակում էինք, անցանք, նայեցինք այս փայլուն տղաների նկարները: Իմ մեջ մի բան կա, որ մենք պարտավոր ենք այդ տղաների հիշատակի, իրենց կյանքի համար պայքարենք այն բանի համար, որի համար իրենք զոհեցին իրենց կյանքը: Իմ երազանքն է Արցախում մենք այն մակարդակի համախմբվենք, որ կարողանանք իրար նայելով ժպտանք ու ասենք իսկապես, այս մարդիկ մեզ համար առաջնորդներ են:

Մենք միասին հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 0 կմ/ժ
    14 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    22°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: