ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը չի ընդունի ներկայիս սահմանների որևէ փոփոխություն. տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանվի. Ալի Աքբար Վելայաթի

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով ավագ խորհրդականը վերահաստատել է Թեհրանի բացահայտ դեմ լինելը տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության ցանկացած փոփոխության: Այդ մասին Ալի Աքբար Վելայաթին ասել է Թեհրանում Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Սերգեյ Նիկոլաևիչ Բաբուրինի հետ հանդիպմանը, գրում է Tasnim գործակալությունը:

Հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Վելայաթին, կրկնելով այաթոլլահ Խամենեիի խոսքերը, ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունի ներկայիս սահմանների որևէ փոփոխություն։ Անկասկած, տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանվի»։
Նա նաև մատնանշել է Ուկրաինայի պատերազմը՝ ասելով, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն բախումների տարածման գլխավոր մեղավորներն են։
«Ժամանակակից աշխարհն այլևս միաբևեռ չէ։ Անկախ պետությունների համար չափազանց կարևոր է զգույշ լինել տարածաշրջան իրենց (արևմտյան) ներթափանցման հարցում», - ասել է նա:
2022 թվականի հուլիսին Թեհրանում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ այաթոլլահ Խամենեին ընդգծել էր, որ Արևմուտքը դեմ է ուժեղ, անկախ Ռուսաստանի գոյությանը, փոխանցում է Tert.am-ը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    06.12.2024
       
    07.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: