ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում նախագահական ընտրությունները 1 ամիս շուտ կանցկացվեն

Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները նախատեսում են 2023-ի հունիսի 18-ի փոխարեն անցկացվել մայիսի 7-ին կամ 14-ին: Այս մասին հայտնել է կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ Սյուրեեյա Սադի Բիլգիչը, հաղորդում է Ermenihaber-ը։ 

Ըստ Բիլգիչի՝ ընտրության օրվա փոփոխությունը պայմանավորված է Քուրբան Բայրամով (Զոհաբերության տոն), Հաջի շրջանով (մուսուլմանների ուխտագնացությունը դեպի Մեքքա և հարակից սրբազան վայրեր) և քննություններով։

Թուրքական որոշ լրատվամիջոցներ, սակայն, գրում են որ վաղաժամ ընտրություն անցկացնելով՝  իշխանությունը փորձում է խուսափել նաև գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 3-րդ անգամ առաջադրվելու շուրջ ծագող բանավեճից: (Թուրքիայի Սահմանադրությամբ նախատեսված չէ 3-րդ անգամ անընդմեջ նախագահ ընտրվելը):

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ եղանակային պայմանները հաշվի առնելով՝ կարող են վերանայել ընտրությունների անցկացման ամսաթիվը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2025
       
    26.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: