ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի խորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ Կիևին չի հաջողվի Վրաստանին ներքաշել ռազմական գործողությունների մեջ

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիվի Միկանաձեն՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից, ասել է, որ հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովի հայտարարությունն առ այն, որ 15 տարի առաջ Ուկրաինայի իշխանությունների կողմից Թբիլիսիին տրված զենքերը պետք է վերադարձվեն, վրացիներին ռազմական հակամարտության մեջ ներքաշելու ևս մեկ փորձ է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Միկանաձեն ընդգծել է, որ Վրաստանի իշխանությունները չեն ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է երկիրը վերածել ուկրաինա-ռուսական հակամարտության կողմի, և որտեղ կա պատերազմի մեջ ներքաշվելու վտանգ։

Ավելի վաղ Կասյանովը «Եվրոպեյսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ուկրաինան խնդրանքով դիմել է Վրաստանին՝ 2008 թվականին ռազմական գործողությունների ընթացքում փոխանցված «Բուկ» զենիթահրթիռային համակարգերը վերադարձնելու համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: