ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ-ն ի վիճակի է լուծել իր առջև դրված խնդիրները. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար

© РИА Новости / Игорь Руссак

 Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը, ով այս պաշտոնը ստանձնել է հունվարի 1-ից, ասել է, որ կազմակերպությունն ունակ է լուծել իր առջև դրված խնդիրները։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:

«Չնայած բոլոր մարտահրավերներին, ես խորապես համոզված եմ, որ ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, այն ի վիճակի է լուծել այն խնդիրները, որոնք դրված են իր առջև», - գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերել ՀԱՊԿ-ի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։

Թասմագամբետովը նշել է, որ այժմ աշխարհն ականատես է դառնում աշխարհաքաղաքական մեծ մարտահրավերների։

«Մենք պետք է լուծենք շատ բարդ քաղաքական, տնտեսական և այլ խնդիրներ: ՀԱՊԿ-ի առաջ ոչ պակաս բարդ խնդիրներ են ծառացած: Այս բոլոր մարտահրավերներն ու խնդիրները ազդում են մեր կազմակերպության առանցքային դերի, նրա հեղինակության և տարածաշրջանային անվտանգության ապահովման արդյունավետ մեխանիզմ լինելու կարողության վրա: Դրա հետագա հեղինակությունն ու արդյունավետությունը կախված է մեզնից և ձեզնից», - հավելել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: