ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ի հետ Հայաստանի զորավարժությունները Մոսկվայում ընկալվում են անհանգստության տարրով. ՌԴ փոխարտգործնախարար

МИД РФ

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանում դաշնակիցների լրջագույն ուշադրությունն է հրավիրել նրան, որ ԱՄՆ-ի հետ նրանց զորավարժությունները Մոսկվայում ընկալվում են անհանգստության տարրով: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ  արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է Tert.am-ը։

Նրա խոսքով՝ Մոսկվան ելնում է նրանից, որ անհրաժեշտ է դաշնակցային ոգով հավատարիմ մնալ ՀԱՊԿ դաշնակիցների հետ վարժանքների պրակտիկային։

«Իհարկե, մենք դրան ուշադրություն դարձրինք, և Հայաստանում մեր դաշնակիցների ամենալուրջ ուշադրությունն ենք հրավիրել նրան, որ դա մտահոգության տարրով ենք ընկալում: Հայաստանը դաշնակից է ՀԱՊԿ-ում, մենք շարունակում ենք ելնել նրանից, որ անհրաժեշտ է դաշնակցային ոգով հավատարիմ մնալ այս միության անդամների հետ վարժանքների պրակտիկային»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը:

Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար:

Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: