ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Պոլսի հայոց պատրիարքին հրավիրել է Հայաստան-Թուրքիա խաղին

Կ․ Պոլսի հայոց պատրիարք Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Սսուրբծննդյան ընդունելության շրջանակներում ընդունել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մուրադ Աքսուի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև «Լույս TV»-ի հիմնադիր Արամ Քուրանը, գրում է ermenihaber-ը։

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդագրության համաձայն՝ պատվիրակությունն արքեպիսկոպոս Մաշալյանին հրավիրել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում 2024թ․ մարտի 25-ին Երևանում կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը և նրան է նվիրել Թուքիայի ազգային հավաքականի մարզահագուստ։

Մուրադ Աքսուն ու ֆեդերացիայի կառավարման և գործադիր խորհրդի անդամ Ալի Դյուշմեզը  Սուրբ ծնունդի կապակցությամբ շնորհավորել են Պատրիարքին և հայ համայնքին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2025
       
    24.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: