Արցախի ԱԺ խմբակցությունները նպատակահարմար չեն համարում այս իրավիճակում ընտրություններ անցկացնելը

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները ճգնաժամային այս իրավիճակում նպատակահարմար չեն համարում խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը, ինչը չէր բացառել Արցախի Ազգային ժողովի նախագահը։
«Դա պոպուլիստական հայտարարություն է ԱԺ նախագահի կողմից, իսկ եթե պոպուլիստական չէ, ապա պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն, իհարկե, վտանգները չեզոքացվելու դեպքում։ Եթե իշխանությունը չի կարողանում այդ վտանգները չեզոքացնել ու այսօր պոպուլիզմով է զբաղվում, ապա դա անընդունելի է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
Արցախում խորհրդարանական և նախագահական հերթական ընտրությունները նախատեսված են 2025 թվականի գարնանը։ Երկու օր առաջ՝ հունվարի 14–ին, Արցախի ԱԺ նախագահը լրատվամիջոցների հետ զրույցում չէր բացառել արտահերթ ընտրությունների անցկացումը և հայտարարել է, որ այդ դեպքում ինքը կառաջադրվի նախագահի թեկնածու։
Արցախում դեռ մեկ տարի առաջ էր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծվել։ Քնարկվում էր նախագահական համակարգից հրաժարվելու և կիսանախագահականին վերադառնալու հնարավորությունը, սակայն, 2022 թվականի տարեվերջին Հանրապետության նախագահը դիմել էր ԱԺ նախագահին՝ Սահմանադրության փոփոխության նախագիծը շրջանառությունից հանելու համար։
«Արդարություն» խմբակցությունը, որը դեռ 44–օրյա պատերազմից հետո էր բարձրաձայնում նախագահի հրաժարականի և արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին, երկու տարի անց հայտարարում է՝ այդ օրակարգից հետ չեն կանգնել, բայց Արցախում վտանգները չչեզոքացնելու պարագայում արտահերթ ընտրություններ անելն՝ ընդունելի չէ։
«Երկու տարի է՝ Արայիկ Հարությունյանը և Արթուր Թովմասյանը պնդում են, որ Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգ կա և միայն այդ վտանգները չեզոքացնելու դեպքում կարող են ընտրություններ անցկացվել։ Եթե իրենք կարողացել են այդ վտանգները չեզոքացնել, ապա մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների գնալ»,– նկատեց Դավիթ Գալստյանը։
Արթուր Թովմասյանի հայտարարությունից ժամեր անց մամուլում հրապարակումներ եղան, որ պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրաժարական է տալու։ Որոշ ժամանակ անց Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ, իսկ երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականn անդընդունելի համարեց՝ ստեղծված իրավիճակում։
«Բոլորիս ջանքերը պետք է բազմապատկել՝ հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։ Այս իրավիճակում մենք թշնամու օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չունենք: Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք»,– գրել էր պետնախարարը։
Դավիթ Գալստյանի կարծիքով՝ Արցախում իշխանությունների միջև հակասություններ կան։
«Ելնելով Արթուր Թովմասյանի և Ռուբեն Վարդանյանի հայտարարություններից, պարզ է, որ իշխանական թևի մեջ խնդիրներ կան։ Նրանք իրենց մեջ եղած խնդիրները պետք է ներսում լուծեն, ոչ թե հանրայնացնեն, եթե նրանք իրար հետ խնդիր ունեն, ապա դրա մասնակիցը չպետք է դառնա 120 հազար բնակչությունը»,– ասաց Գալստյանը։
«Հայ Հեղափոխական Դաշնակցությունը» նույնպես կողմ է արտահերթ ընտրություններին, բայց այս փուլում, երբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է և Արցախում հումանիտար աղետ է, խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանի խոսքով՝ արտահերթ ընտրություններ անցկացնելը նպատակահարմար չէ։
«Որոշակի լարվածություն, տարբեր տեղերից ճնշումներ կան, այս դեպքում պետք է կենտրոնանալ այդ ամենի դիմակայելու շուրջ։ Իսկ եթե հարցը դիտարկենք ընդհանրական, ապա կարծում եմ՝ իրավիճակը լիցքաթափելուց հետո պետք է պայմաններ ստեղծել ընտրություններ կազմակերպելու համար։ Այս իրավիճակում ընտրություններ կազմակերպելը տեխնիկական խնդիրներ է առաջացնելու, բացի այդ՝ արժե՞ եղած ռեսուրսը դրա համար ծախսել, ընտրությունները պետք է լինեն բարվոք վիճակում»,– նշեց Վահրամ Բալայանը։
Արամ Հարությունյանը, որը «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունից է, որն իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության հետ կոալիցիայի մաս է, կարծում է՝ այս փուլում արտահերթ ընտրությունների անցկացումը ճիշտ չէ։
«Բավականին լուրջ ռիսկեր եմ տեսնում արտահերթ ընտրությունների հետ կապված, թշնամին կարող է առիթն օգտագործել, ճնշումներ գործադրել և թույլ չտալ, որ Արցախում քաղաքական պրոցեսներ ընթանան և ընտրություններ լինեն, ինչը պետականության համար լուրջ խնդիրներ է ստեղծելու, հետևաբար այս փուլում ճիշտ չէ նման ռիսկի գնալ։ Պարոն Թովմասյանն ընդամենը չէր բացառել արտահերթ ընտրությունները, իմ տեղեկություններով՝ այսօր օրակարգում նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի, ինչպես նաև արտահերթ ընտրությունների հարց չկա»,– ասաց Արամ Հարությունյանը։
-
13:27
ՌԴ խաղաղապահները ԼՂ–ում մասնակցել են «Հիշատակի այգի» ակցիային
-
12:23
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
-
12:17
Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում
-
12:05
Բուխարեստում ցուցադրվել է Արցախի ժողովրդի դժվարությունների ու խնդիրների մասին պատմող ֆիլմ
-
12:01
Ռուսաստանը կչեղարկի Հայաստանի հետ ռոումինգը
-
11:58
Մարկուս Ռիտերը հայտարարել է, որ ԵՄ առաքելությունը հաջողված կհամարվի, եթե Ադրբեջանը գարնանը չհարձակվի Հայաստանի վրա․ Բաքվի արձագանքը չի ուշացել
-
11:54
Մեր տարածաշրջանում մեզ համար այլեւս անվտանգ չէ. Ալեն Սիմոնյանը՝ Գերմանիայում
-
10:12
Ռուսաստանը շարունակում է գազի լրացուցիչ մատակարարումները Հունգարիա
-
09:25
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
22:43
Փաշինյանը կմասնակցի Բայդենի կազմակերպած Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին
-
22:17
Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Մոսկվա
-
20:59
Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում ոչ-ոքի խաղաց Կիպրոսի ընտրանու հետ
-
20:30
Ադրբեջանի նման գործելակերպը չի նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին. Արարատ Միրզոյան
-
20:12
Մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը
-
19:47
Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է Վարչապետի աշխատակազմի կողմից 2022թ. կատարված աշխատանքների վերաբերյալ
-
17:23
Հայաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված գերմանական կողմի ջանքերը. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Գերմանիայում է
-
16:53
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
15:23
Արցախը պատրաստ է հանդիպել ադրբեջանական կողմի հետ, բայց ոչ թե Բաքվում, այլ՝ ռուս խաղաղապահների հրամանատարության տեղակայման վայրում. Արցախի ԱԳՆ
-
14:33
Բռնցքամարտիկ Անաստասիա Դեմուրչյանը դարձել է աշխարհի չեմպիոն
-
13:13
Հայաստան այցելելու 10 պատճառ՝ ըստ Forbes-ի
օրվա
շաբաթվա
ամսվա
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
-
17:24
Հայ-ադրբեջանական բանակցություններ. առաջընթա՞ց, թե՞ ֆունդամենտալ տարաձայնություններ
-
19:27
Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները
-
15:09
100 փաստ՝ մինուս մեկ. ՀՀ հետընթացը Տնտեսական ազատության ինդեքսում
-
14:59
Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր սադրանքների համար․ թիրախում ոչ միայն Արցախն է
Խոնավություն՝ 18%
Քամի՝ 10,29 կմ/ժ