Պետք է թույլ չտանք, որ Ադրբեջանը շարունակի արցախահայությանը բնաջնջելու իր սարսափելի քաղաքականությունը. Ռոզա Լինը դիմել է միջազգային հանրությանը
Ռոզա Լինը սոցիալական ցանցերի իր էջերում անդրադարձել է ALT 98.7 FM-ի համերգին իր հագուստի վրայի՝ Stop The Bockade գրառմանը՝ միջազգային լսարանին բացատրելով դրա նշանակությունը.
«Եթե ձեզ հետաքրքրել է՝ ինչ էր գրված իմ վերարկուին...Նախորդ օրը ես պատիվ ունեցա ելույթ ունենալու ALTer Ego for ALT 98.7 FM համերգին Muse-ի, Red Hot Chilli Peppers-ի, Ջեք Ուայթի, Fall Out Boy և շատ այլ հայտնի խմբերի ու արտիստների հետ: Այդ ամենը երազի էր նման: Թե շոուի ընթացքում, թե այս գրառումն անելիս ես մտածում եմ Արցախում ապրող մարդկանց մասին, որոնք կտրված են ամբողջ աշխարհից: Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի քաղաքացիները, որոնք պնդում են, թե «էկոակտիվիստներ» են, փակել են Լաչինի միջանցքը, որը Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհն է: Սա Ադրբեջանի կողմից հայերին հարված հասցնելու ևս մեկ փորձ է: Արցախցիները դժվար կացության մեջ են, քանի որ այդ միջանցքն ամեն օր օգտագործվում էր Հայաստանից Արցախ մոտ 400 տոննա սնունդ և դեղորայք փոխանցելու համար: Այս ամենի պատճառով Արցախում կենսական անհրաճշտության պարագաների պակաս կա, 120 հազար հայ, որոնք չեն կարողանում անցնել սահմանը, կտրված են իրենց ընտանիքներից: Նրանք ամբողջովին մեկուսացված են և անպաշտպան»,-գրել է երգչուհին: Նա նաև դիմել է միջազգային հանրությանը՝ խնդրելով կանգնել իր և Հայաստանի կողքին.
«Մենք պետք է վերջ տանք այս շրջափակմանը և թույլ չտանք, որ Ադրբեջանը շարունակի արցախահայությանը բնաջնջելու իր սարսափելի քաղաքականությունը: Դա կարող եք անել՝ բացելով այս հղումը և նշելով Կամիլա Հարիսին՝ խնդրելով նրան խախտել լռությունն այս հարցի շուրջ, թույլ չտալ, որ ԱՄՆ-ն զենք մատակարարի Ադրբեջանին, այլ մարդասիրական օգնություն ցուցաբերի Արցախին»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ