Իրանի հետ միջուկային գործարքին վերադարձն օրակարգում չէ. Բլինքեն

Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնումը ներկայում Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների սեղանին չէ։ Արմենպրես-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլիի հետ կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված համատեղ մամուլի ասուլիսում:
«Ինչ վերաբերում է ԳՀՀԾ-ին (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր), ապա իրանցիները շատ ամիսներ առաջ «սպանեցին» այս համաձայնագրին արագ վերադառնալու հնարավորությունը: Հնարավորություն կար, որը նրանք մերժեցին, հնարավորություն, որը հավանության էր արժանացել ներգրավված բոլոր կողմերի՝ եվրոպացիների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի կողմից:
Այնպես որ ԳՀՀԾ-ն, որպես գործնական հարց, երկար ամիսներ օրակարգում չի գտնվում: Դա մեր ուշադրության կենտրոնում չէ», - ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ մեկնաբանելով ԳՀՀԾ-ին վերադառնալու հեռանկարների մասին հարցը: «Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք Իրանում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Մենք կենտրոնանում ենք Իրանի գործողությունների վրա Ռուսաստանին զենքի մատակարարումների առումով՝ Ուկրաինայում անմեղ մարդկանց և էներգետիկ ցանցի դեմ կիրառելու համար:
Եվ, իհարկե, մենք ուշադրությունը կենտրոնացնում ենք տարածաշրջանում նրա մյուս ապակայունացնող գործողությունների վրա», - ասել է պետքարտուղարը։ Բլինքենը հավելել է, որ ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է նաև «նախագահ Բայդենի հանձնառությունը՝ թույլ չտալու, որ Իրանում երբևիցե միջուկային զենք հայտնվի»։
«Մենք շարունակում ենք համարել, որ դրան հասնելու ամենաարդյունավետ միջոցը դիվանագիտությունն է», - նշել է ԱՄՆ սարտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Բլինքենը նաև խոստովանել է նա, ԱՄՆ-ի համար «սարսափելի սխալ էր չեղյալ հայտարարել այդ համաձայնագիրը» և դուրս գալ ԳՀՀԾ-ից։ «Այժմ մենք գործ ունենք հետևանքների հետ: Հետևանքներ, որոնց թվում է Իրանի շատ զգալի առաջընթացն իր միջուկային ծրագրի իրականացման գործում: Սա լրացուցիչ մարտահրավեր է` ի լրումն մյուս գործողությունների, որոնք Իրանը ձեռնարկում է: Սակայն, ինչպես ասացի, ԳՀՀԾ-ն ներկայումս (բանակցությունների) սեղանին չէ», - հավելել է Բլինքենը։
ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի մշտական «հնգյակը» և Գերմանիան Իրանի հետ միջուկային համաձայնագիրը ստորագրել էին 2015 թ.՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: 2018 թ.-ին ԱՄՆ-ի նախորդ նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը որոշում ընդունեց այդ համաձայնությունից դուրս գալու մասին: Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել է Վաշինգտոնի պատրաստակամության մասին՝ վերադառնալու Թեհրանի հետ միջուկային գործարքին:
Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ Վիեննայում բանակցություններ են վարում ԳՀՀԾ-ն սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ:
-
12:23
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
-
12:17
Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում
-
12:05
Բուխարեստում ցուցադրվել է Արցախի ժողովրդի դժվարությունների ու խնդիրների մասին պատմող ֆիլմ
-
12:01
Ռուսաստանը կչեղարկի Հայաստանի հետ ռոումինգը
-
11:58
Մարկուս Ռիտերը հայտարարել է, որ ԵՄ առաքելությունը հաջողված կհամարվի, եթե Ադրբեջանը գարնանը չհարձակվի Հայաստանի վրա․ Բաքվի արձագանքը չի ուշացել
-
11:54
Մեր տարածաշրջանում մեզ համար այլեւս անվտանգ չէ. Ալեն Սիմոնյանը՝ Գերմանիայում
-
10:12
Ռուսաստանը շարունակում է գազի լրացուցիչ մատակարարումները Հունգարիա
-
09:25
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
22:43
Փաշինյանը կմասնակցի Բայդենի կազմակերպած Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին
-
22:17
Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Մոսկվա
-
20:59
Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում ոչ-ոքի խաղաց Կիպրոսի ընտրանու հետ
-
20:30
Ադրբեջանի նման գործելակերպը չի նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին. Արարատ Միրզոյան
-
20:12
Մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը
-
19:47
Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է Վարչապետի աշխատակազմի կողմից 2022թ. կատարված աշխատանքների վերաբերյալ
-
17:23
Հայաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված գերմանական կողմի ջանքերը. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Գերմանիայում է
-
16:53
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
15:23
Արցախը պատրաստ է հանդիպել ադրբեջանական կողմի հետ, բայց ոչ թե Բաքվում, այլ՝ ռուս խաղաղապահների հրամանատարության տեղակայման վայրում. Արցախի ԱԳՆ
-
14:33
Բռնցքամարտիկ Անաստասիա Դեմուրչյանը դարձել է աշխարհի չեմպիոն
-
13:13
Հայաստան այցելելու 10 պատճառ՝ ըստ Forbes-ի
-
12:52
Արցախից 14 բուժառու է տեղափոխվել Հայաստան, 11-ը վերադարձել է Արցախ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
-
17:24
Հայ-ադրբեջանական բանակցություններ. առաջընթա՞ց, թե՞ ֆունդամենտալ տարաձայնություններ
-
19:27
Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները
-
15:09
100 փաստ՝ մինուս մեկ. ՀՀ հետընթացը Տնտեսական ազատության ինդեքսում
-
14:59
Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր սադրանքների համար․ թիրախում ոչ միայն Արցախն է
Խոնավություն՝ 19%
Քամի՝ 7,2 կմ/ժ