ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ-վրացական հարաբերությունները պետք է ինստիտուցիոնալ դառնան ռազմավարական առումով․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ  Երևանում կայացած Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին և հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հարցուպատասխանի ժամանակ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը և ընդհանրապես հայ-վրացական հարաբերությունները։

«Գիտեք, հարաբերությունների հետ կապված ամենակարևոր արտահայտիչը նա է, որ Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահությունը ստանձնել են երկու երկրների վարչապետերը։ Դա տեղի է ունեցել նախորդ տարի, և արդեն երկրորդ դեպքն էր, երբ այդ ֆորմատով աշխատանքներ են իրականացվում։ 2020 թվականի առևտրաշրջանառության արդյունքները շատ տպավորիչ են»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ 2019 թվականին Վրաստանի վարչապետը այցելել էր Հայաստան, և այդ ժամանակ խնդիր էին դրել առաջիկա մի քանի տարիների ընթացքում առևտրաշրջանառությունը հասցնել մեկ միլիարդ դոլարի։

«Հիմա հաստատաբար շատ մոտեցել ենք կամ հատել ենք 1 միլիարդ դոլարը»,- հավելեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունից Վրաստան արտահանվել է ավելի շատ էլեկտրաէներգիա, քան նախորդ 10 տարիներին միասին վերցրած։

«Հիմա ավելի շատ կենտրոնացած ենք 2023 թվականի ցուցանիշների աճի վրա, որովհետև բարձր աճերը մի խնդիր ունեն՝ աճերը պետք է շարունակել, որովհետև եթե չշարունակենք, կունենանք հետընթաց։ Իհարկե, քաղաքական, տնտեսական, մարդկային շատ ջերմ հարաբերություններ են հաստատված և պետք է այնպես անել, որ այդ հարաբերությունները ինստիտուցիոնալ դառնան ռազմավարական առումով։ Այն, որ Հայաստանի և Վրաստանի  քաղաքացիները կկարողանան սահմանը անցնել նույնականացման քարտերով, դա  և տնտեսական, և քաղաքական, և մշակութային, մարդկային գործոն է։ Կարծում եմ՝ այդ հանգամանքը իրոք կնպաստի մեր երկրների հարաբերությունների զարգացմանը, մանավանդ, որ քննարկում ենք Հայաստանում վրացերենի և Վրաստանում հայերենի ուսուցման որակի բարելավման հարցը»,- եզրափակեց Փաշինյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: