ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանն ու ԵԱՏՄ–ն ազատ առևտրի վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Իրանն ու Եվրասիական տնտեսական միությունն այսօր ազատ առևտրի վերաբերյալ հուշագիր են ստորագրել, արարողությունը կայացել է Թեհրանում` Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Փաստաթուղթը ստորագրվել է ԻԻՀ հանքերի արդյունաբերության և առևտրի փոխնախարար, Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փայմանփաքի ներկայությամբ։
2022 թվականին Իրանի և ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի բանակցությունների մի քանի փուլ է անցկացվել, քննարկվել են տուրքերի չեղարկման փոխադարձ պարտավորությունների ձևավորմանն ու ազատ առևտրի գոտու սահմանմանն առնչվող հարցեր։

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 2,06 կմ/ժ
22 C°
 
18°  13° 
27.03.2023
18°  11° 
28.03.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: