ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լաչինի միջանցքի փակ լինելու պայմաններում 5 քաղաքացի վերամիավորվել է ընտանիքի հետ. Ամատունի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում կամ Հայաստանում մնացած 5 քաղաքացի վերամիավորվել է իր ընտանիքի հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Լեռնային Ղարաբաղից 4 քաղաքացի վերամիավորվել է իր ընտանիքի հետ։ Մեկ քաղաքացի էլ Հայաստանից ԼՂ է տեղափոխվել և նույնպես վերամիավորվել է իր ընտանիքի հետ։ Այդ գործողությունները հնարավոր է եղել իրականացնել ԿԽՄԿ միջնորդությամբ»,– ասաց Ամատունին։
Նա ընդգծեց, որ անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից իրենք չեն կարող տեղեկություն տալ այդ անձանց մասին։
Ամատունին ընդգծեց, որ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի կողմից Հայաստանից–Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ քաղաքացիների տեղափոխում առաջին անգամ է իրականացվել։


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 39%
Քամի՝ 1,03 կմ/ժ
16 C°
 
21°  11° 
26.03.2023
19°  12° 
27.03.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: