Լծեն-Շամբ և Տաթև-Լծեն ճանապարհահատվածների շինարարությունը մինչև ամառ կավարտվի. Սանոսյան

Սյունիքի մարզի Շամբ–Լծեն և Տաթև–Լծեն ավտոճանապարհները մեծամասամբ ասֆալտապատված են։ Սյունիքում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա նշեց, որ Շամբ–Լծեն ավտոճանապարհի 6 կիլոմետրից 5–ը արդեն ասֆալտապատ է, իսկ Տաթև–Լծեն ճանապարհի 20 կիլոմետրից 19 կիլոմետրից ավելին է ասֆալտապատ։
«Մյուս հատվածներում խիճն էլ տեղադրված, և բոլոր տեսակի մեքենաների համար անցանելի են։ Եվ արդեն մեր որոշ հայրենակիցներ սկսել են այս հատվածներով երթևեկել»,–ասաց Սանոսյանը, հաղորդում է Sputnik Արմենիան։
Նա տեղեկացրեց, որ իրավաբանական գործընթաց են սկսել, որպեսզի նոր կառուցվող ճանապարհներին տան հանրապետական նշանակության ճանապարհների կարգավիճակ։
«Այս ճանապարհը ավելի շատ նախատեսված է, որպեսզի Սիսիան–Գորիս–Կապան ճանապարհը ավելի հեշտ անցնի, Սիսիանից միանգամից դեպի Տաթև գյուղ դուրս կգանք։ Իսկ գլխավոր դժվարությունը Տաթևի ոլորաններն էին, որոնք այս պարագայում այդ ճանապարհից առանձին կլինեն»,– ասաց Սանոսյանը և հավելեց, որ այս տարի մինչև ամառ նախատեսվում է ավարտել այդ ճանապարհների ասֆալտապատումը։
Նրա խոսքով` առաջին հերթին իրենք հաշվի են առել, որ ճանապարհները խոշոր բեռնատարների և բոլոր տեսակի մեքենաների համար անցանելի լինեն։
Նախարարն ընդգծեց, որ այս ճանապարհները Հյուսիս–հարավի հետ կապ չունեն։ Միայն Շամբից–Լծեն ճանապարհահատվածի մի կարճ հատվածը համընկնում ունի Սիսիան–Քաջարան Հյուսիս–հարավ ճանապարհահատվածի հետ։
Սանոսյանը նշեց, որ եթե լինի շինարարական ընկերություն, առնվազն 5-6 տարի է անհրաժեշտ Հյուսիս–հարավ ավտոճանապարհի կառուցման համար, և քանի որ ՀՀ–ն Իրանի հետ բավական ակտիվ առևտրաշրջանառություն ունի, այս ճանապարհը այդ գործը կհեշտացնի և կնպաստի երկու երկրների տնտեսական փոխգործակցությանը։
Հիշեցնենք` Գնել Սանոսյանը 2021 թվականի դեկտեմբերին Sputnik Արմենիային հայտնել էր, որ Տաթև-Լծեն ճանապարհի ասֆալտապատումը կավարտվի 2022 թվականի աշնանը։ Նա նշել էր, որ Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհը (որը կապում էր Հայաստանը Իրանի հետ) փակելուց հետո առաջին փուլում իշխանությունները վերանորոգել են Տաթև-Կապան այլընտրանքային ճանապարհը, հետո անցել են երկրորդ փուլին՝ այդ ճանապարհի բարդ հատվածների համար շրջանցումների կառուցմանը։
-
11:00
Վերսալում կկայանա «Հայոց ոգին» հոգևոր երաժշտության համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին
-
10:56
Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել․ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը դատապարտել է հարձակումը
-
10:40
Իսրայելի զինված ուժերը հրթիռակոծել են Հալեպի օդանավակայանը
-
10:16
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
-
10:00
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
01:06
Վերսալի պալատի արքայական մատուռում տեղի կունենա համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին
-
00:11
Չինաստանի ծրագիրը կարող է ընդունվել որպես հակամարտության լուծման հիմք. Պուտին
-
23:36
Ռուսաստանը պիտի վերադարձնի Կ. Պոլիսը. Սեմյոն Բաղդասարով
-
23:15
Զելենսկին Չինաստանից պատասխան չի ստացել Կիևի՝ «խաղաղության ծրագրին» միանալու առաջարկին
-
23:00
Աֆղանստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
-
22:02
Ադրբեջանը հերքում է հայ զինվորականի գերեվարման մասին տեղեկատվությունը
-
21:46
Մոսկվան կարձագանքի, քանի որ Արևմուտքը սկսում է միջուկային բաղադրիչով զենք կիրառել. Պուտին
-
21:19
Կայուն խաղաղության հասնելու միակ միջոցն ուղիղ բանակցություններն են. Բլինքեն
-
20:49
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի ատենապետ Հարություն Սիմոնյանին
-
20:07
ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է
-
20:01
Վարչապետն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությանը
-
19:22
Ադրբեջանը վարում է Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականություն․ Արցախի ԱԳՆ
-
18:04
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, ոստիկանության ծառայողների սպանությունը հրամայական են դարձնում ԼՂ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. ԱԳ նախարարի տեղակալ
-
17:39
«Թաթոյան» հիմնադրամն ու Արցախի ՄԻՊ-ը Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստների» մասին պատրաստել են նոր զեկույց
-
17:33
Իրանը եւ Ռուսաստանը շահագրգռված են, որպեսզի Թեհրանը տնտեսական հաբ դառնա. Խանդուզի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:10
Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
19:27
Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները
Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 54%
Քամի՝ 1,54 կմ/ժ
Խոնավություն՝ 54%
Քամի՝ 1,54 կմ/ժ
12 C°
17° 9°
23.03.2023
18° 10°
24.03.2023
Հարցում